Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան


Մեծն «ժողովրդավարը». ժողովրդավարության փլուզումն ու վախճանը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինքս խորապես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ խելագար է, ո՛չ էլ միամիտ, թեպետ բրիտանացի գրող Վիրջինիա Վուլֆը կարծում է, որ «ծայրահեղ բոլոր զգացմունքները կապված են խելագարության հետ»:

Փաշինյանը շատ ավելի խելոք է, խորամանկ, բազմաշնորհ, քան շատերը կարծում են: Բայց միայն ի չարս: Նա, հավանաբար, մանրամասն ու խորությամբ ուսումնասիրել է փիլիսոփաների, քաղաքական գործիչների ու քաղաքագետների, հեղափոխականների, ամբոխավարների, արկածախնդիրների, աճպարարների ու բռնապետների ուսմունքներն ու գործելաոճը և շատ լավ տիրապետում է աճպարարության, զանգվածներին մանիպուլացնելու, խաբելու, բանսարկության, «կրուտիտների», ամեն ինչ ուրիշների, մասնավորաբար «նախկինների» վրա բարդելու և ջրից չոր դուրս գալու մեթոդներին, ժողովրդի թուլություններն օգտագործելու, նրան մոլորեցնելու ու հիպնոսացնելու, նրան ամբոխ դարձնելու հնարքներին ու «արվեստին»:

Գիտի, որ ցանկացած քաղաքական գործիչ նաև մի քիչ ավանտյուրիստ պետք է լինի, գիտի, որ, ինչպես Էմանուել Կանտն է ասել, «համեստությունը լավ բան է, սակայն լկտի պնդերեսությունը թանկարժեք ու անգնահատելի հատկություն է քաղաքական կարիերա անելու համար»։ Ն ա՝ մեծն «ժողովրդավար» Նիկոլը, շատ լավ գիտի, որ ժողովրդավարությունը միֆ է, պատրանք, իշխանության գալու գործիք ու միջոց, որ իրականում չկա ժողովրդավարություն, որ ավելի հեշտ է զանգվածներին ծառայեցնել իր շահերին, քան անհատներին, իսկ ժողովուրդն էլ իրենց իշխանության համար ընդամենը միանգամյա օգտագործման ընտրազանգված է, քանի որ ժողովրդին ընտրությունից ընտրություն են միայն հիշում: «Մարդկությանը սպառնում է երեք իրական սպառնալիք՝ գիտնականների նյութապաշտությունը, քահանաների տգիտությունը և ժողովրդավարության քաոսը»,- ասել է հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս և միստիկ Պյութագորասը: Իսկ բրիտանացի արձակագիր, դրամատուրգ, գրականության Նոբել յան մրցանակակիր, հասարակական գործիչ Ջորջ Բեռնար Շոուն էլ գտնում էր, որ «բյուրոկրատիան բաղկացած է չինովնիկներից, ազնվականությունը ՝ կուռքերից, իսկ ժողովրդավարությունը՝ կռապաշտներից»:

Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինին էլ այն կարծիքն է արտահայտել, որ «ժողովրդավարության մեջ վանում է երեք բան՝ անողնաշարությունը, կոլեկտիվ անպատասխանատվության սովորությունը և համընդհանուր երջանկության կեղծ միֆը»: Եվ մինչ այս իշխանություններն իրենք իրենց ժողովրդավարության հիմնադիրներից են համարում, Հայաստանը՝ ժողովրդավարության բաստիոն, իսկ ԵԽԽՎ համազեկուցողները, ելնելով բացառապես այն հանգամանքից, որ Նիկոլն իրենց ձեռնտու է, ասում են, թե «Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է», ժողովրդավարությունն իրականում իր հոգեվարքն ու փլուզումն է ավետում: Նիկոլն, ըստ երևույթին, առաջնորդվում է նաև XX դարի գերմանացի գիտնական և հրապարակախոս Վիլհելմ Շվեբելի այն փիլիսոփայությամբ, թե «ով կարողանում է շահարկել դժգոհների կարծիքը, որոշում է մարդկության ճակատագիրը», և դա բավականին հաջողությամբ իրականացնում է կյանքում:

Պատահական չէ, որ թեպետ քայլարած հեղափոխականները իշխանության եկան սիրո, ժողովրդավարության, համերաշխության ու հանդուրժողականության, հպարտության ու արժանապատվության կարգախոսներով, երեք միլիոն վարչապետ ունենալու, սահմանադրական բարեփոխումների, նախորդների թալանը հետ բերելու ու ժողովրդին բաժանելու, օրենքի դիկտատուրայի, հաղթանակի խոստումներով, իրականում ունեցանք ատելության, անիշխանության ու քաոսի, անհամերաշխության ու անհանդուրժողականության մթնոլորտ, պարտություն, կորսված հայրենիք, խեղաթյուրված արժեհամակարգ և նվաստացված ու բարոյազրկված ժողովուրդ: Նիկոլը գիտի, որ ժողովրդավարությունը «ժողովուրդ» ականջահաճո արմատը պարունակող մի «կախարդական» կուտ-տերմին է, որի կարիքը մարդիկ մշտապես ունեն: Հովհաննես Թումանյանը 1907 թ. «Անկեղծ չենք» հոդվածում գրել է. «Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»: Ժողովուրդն այսպես է կամենում…

Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ու՞ր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…»: Նիկոլը, կարծում եմ, խորությամբ ուսումնասիրել և սերտել է մեծն ավանտյուրիստ, ամբոխավար, բռնապետ Ադոլֆ Հիտլերի դասերը, որն ասում էր. «Ամբոխի մեջ բնազդն ամեն ինչից վեր է, և դրանից է գալիս հավատը: Երկրի վրա յուրաքանչյուր մեծ շարժում իր աճի համար պարտական է մեծ հռետորներին, այլ ոչ թե մեծ գրողներին: Եթե ցանկանում եք շահել զանգվածների սերը, ասեք նրանց ամենաանհեթեթ և անտակտ բաները: Ես եկել եմ այս աշխարհ ոչ թե մարդկանց ավելի լավը դարձնելու, այլ նրանց թույլ կողմերը շահարկելու համար: Որքան հրեշավոր ստեք, սուտը բավականաչափ երկար, բավականաչափ բարձր և բավական հաճախ ասեք, այնքան արագ քեզ կհավատան մարդիկ, որ մտավորականությունը հասարակության տականքն է, որ ոչ մեկին չսիրելը ամենամեծ պարգևն է, ինչը քեզ դարձնում է անպարտելի, քանի որ ոչ մեկին չսիրելով ՝ դու ազատված ես ամենասարսափելի ցավից: Եթե ինձ վիճակված է մահանալ, ապա թող գերմանացի ժողովուրդն էլ մեռնի, որովհետև նրանք ինձ արժանի չէին»:

Շատ բնորոշ է, համաձայն չե՞ք... Նիկոլը, հավանաբար, ինչ-որ տեղից լսել է կամ կարդացել նաև բրիտանացի փիլիսոփա և հասարակական գործիչ Բերտրան Ռասելի խոսքերը, որը գտնում էր, որ «ժողովրդավարական երկրում հիմարներն իրավունք ունեն քվեարկելու, իսկ բռնապետության ժամանակ՝ ղեկավարելու»: Իսկ իշխանությունների կարծիքով, ժողովրդավարությունն այն է, երբ երկիրը պարտության տարածներին ու աղետի հասցրածներին մեծարում են, արժանացնում են փառքի ու նորից վստահության քվե են տալիս: Իրականում ժողովրդավարությունը ամենևին էլ բոլ շևիզմը չէ. ցածր խավերի, դժգոհների, փողոցից եկածների և ամբոխի իշխանությունը չէ, ժողովրդավարությունն այն է, երբ ամեն մարդ իր տեղում է ու իր գործն է անում, երբ երկրի ընտրանին, այսինքն՝ որակյալ փոքրամասնությունն է ղեկավարում: Ինչպես հույն նշանավոր փիլիսոփա Պլատոնը կասեր, «պետություններն արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորները՝ աշխատում, իսկ ստրուկները մնում են ստրուկ»: Հավելենք՝ իսկ փողոցից եկած զանգվածը մարդկանց մեծ բազմություն է՝ առանց հատուկ արժանիքների: Զանգվածը միջին սովորական մարդ է, նա դժգոհ է և փոքրոգի, չկայացած, անփորձ, անհայտ ծագում ու կենսագրություն ունեցող, նա չունի լայն մտահորիզոն, գիտելիքների բավարար պաշար:

Նա չի կարող բարձր արժեքներ դավանել, առաջադիմական մտքեր գեներացնել և հասարակության ու երկրի արդյունավետ կառավարում, զարգացում և առաջընթաց ապահովել: Ավելին, նա իր հետևից, որպես կանոն, բերում է ատելության ու չարության կառավարություն և կարող է իր ճանապարհին ոչնչացնել ամեն մի լավն ու գեղեցիկը, գլխատել ազգի ընտրանուն, ինչին և ականատես ենք լինում: «Փոքրամասնությունը յուրահատուկ որակներով օժտված անձանց հավաքածու է, զանգվածը ոչնչով չի առանձնանում: Պետությունը, գտնվելով «զանգվածների մարդու» ձեռքում, վիթխարի վտանգ է ստեղծում ողջ քաղաքակրթության համար: Զանգվածները հավատում են պետությանը և օգնում են նրան ջախջախել ցանկացած փոքրամասնություն կամ էլիտա: Բայց հենց այս փոքրամասնությունների ստեղծագործական ունակությունն է արարում նոր նախագծեր՝ դուրս գալով հնացած սովորույթների սահմաններից»,- ասել է իսպանացի նշանավոր գրող և փիլիսոփա Խոսե Օրտեգա և Գասետը:

Նա՝ մեծն «ժողովրդավարը», երևի թե, շատ լավ տեղյակ է Նիկոլո Մաքիավելիի այն կարծիքին, թե «մարդը կարող է վրեժ լուծել փոքր չարիքի համար, բայց չի կարող վրեժ լուծել մեծի համար...», ավելին՝ վստահ է, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, որ շատ շուտ մոռանում է կատարված հանցանքներն ու ներում դրանք: Գերտերությունների համար ժողովրդավարությունը մրցակիցներին և թույլ ու փոքր պետություններին քայքայելու ու հնազանդեցնելու միջոց է պարզապես, ինչի վառ օրինակ է արևմուտքի միջամտությամբ գորբաչովյան վերակառուցման ու դեմոկրատիայի միջոցով ԽՍՀՄ փլուզումը, Մերձավոր Արևել քի երկրների, Հարավսլավիայի, Աֆղանստանի, Հայաստանի, Վրաստանի ու Ուկրաինայի քայքայումը և այլն: Ժողովրդավարության հիմքում նախ և առաջ ընկած են ազատ և արդար ընտրությունները՝ քվեարկությունը: Իսկ ընտրություններում հաղթում են ոչ թե առաջադիմական գաղափարներն ու ծրագրերը, այլ քանակը՝ դժգոհ զանգվածների ավերիչ զայրույթն ու չարությունը՝ որակյալ փոքրամասնության նկատմամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, կարծում եմ, ընտրական այս համակարգը սպառել է իրեն: Ինչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, եթե Ազգային ժողով ձևավորվում է մի քանի կուսակցապետերի քմահաճույքով, իսկ քաղաքացիական նախաձեռնությունների դերը հասցված է նվազագույնի: Պ ատահական չէ, որ մեր նախնիները համայնքի ղեկավարին /քյոխվա/ ընտրում էին ոչ թե համայնքի, այլ գյուղի ավագների՝ հեղինակություն վայելող մարդկանց կողմից: «Քվեարկությունը հիմար ձևանալու և իր հայրենիքը կործանելու ազատ քաղաքացու իրավունքի իրացումն է»,- ասել է ամերիկացի գրող, հումորային պատմվածքների հեղինակ, լրագրող Ամբրոզ Բիրսը:

Իսկ ամերիկացի ձեռնարկատեր, 1985 թվականին Forbes ամսագրի կողմից աշխարհի ամենահարուստ մարդ ճանաչված Սեմ Ուոլթոնն էլ գտնում էր, որ «փողն ու հիմարությունը տալիս են ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունները»: «Ժողովրդավարությունը դժոխքում է, իսկ դրախտում՝ թագավորությունը»,- ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու նահապետ վարդապետ, քարոզիչ, հոգևոր գրող, հասարակական գործիչ Հովհաննես Կրոնշտադցին: Իսկ մարդկությունը հասարակության կառավարման նոր՝ առավել արդյունավետ ձևեր ու մեթոդներ պետք է փնտրի:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակը