Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաստատել է Ռուսաստանի հետ տարածքային խնդիրները լուծելու վերաբերյալ իր մտադրությունը: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով ТАСС-ին:
«Ես կորոշեմ հյուսիսային տարածքների խնդիրը և խաղաղության պայմանագիր կկնքեմ,-ասել է Աբեն:-Ե՛վ որպես քաղաքական գործիչ, և՛ որպես վարչապետ ես ցանկանում եմ ամեն գնով հասնել դրան»:
Նշենք, որ Ճապոնիայի «Հյուսիսային տարածքները» Կուրիլյան կղզիներն են, որոնք 1945 թականից պատկանում են Ռուսաստանին: 2014 թվականի մայիսին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը լուրջ հետաքրքրված է Կուրիլյան կղզիների խնդրի լուծման հարցով, բայց ինչպես այս հարցը լուծել «ոչ-ոքի սկզբունքով», դեռևս պարզ չէ: