Ե'վ նախկին, և' ներկա իշխանություններն ունեն լեգիտիմության խնդիր: Բայց ընդդիմադիր ուժերն էլ ոչնչով չեն տարբերվում: Քաղաքական ուժերն ամբողջովին կորցրել են ժողովրդի վստահությունը: Պատերազմի տարիներին մենք Ռուսաստանի հետ շփման մեջ առավել ամուր դիրքերի էինք, առավել հարգալից էին մեզ հետ: Բայց Քոչարյանի տարիներին Հայաստանը փաթեթով վաճառվեց Ռուսաստանին, ու հիմա մենք վասալական հարաբերություն ունենք: Այս առավոտ Լրատվական ռադիոյի զրուցակիցը քաղաքագետ, Orer.am լրատվական կայքի հիմնադիր տնօրեն Վարուժան Բաբաջանյանն է: