ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկություններին: ՀՀ ԱԺ նիստի ժամանակ, մինչ ՀՀ ԱԺ-ի` ՀՀ կառավարության որոշումները քվեարկության դնելը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարչ Լևոն Զուրաբյանը:
«Մենք ընդհանրապես դատապարտում ենք ձեր մոտեցումը, դե բերեք փաթեթով չքննարկված օրենքներ դակենք ԱԺ-ում: Մենք չենք մասնակցելու քվեարկությանը»,-այսպես պատճառաբանեց Լևոն Զուրաբյանը, հավելելով, որ քվեարկությունն անցնում է ԱԺ կանոնակարգի մասին օրենքի խախտումով:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքելով պատգամավորին, ասաց.«Բանից դուրս է գալիս՝ դուք ինչ ուզում, ասում եք, ես էլ ինչ ուզում, անում եմ»: