Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով


Երկրորդ կապիտուլյացիան Նիկոլ Փաշինյանը կստորագրի Սուրեն Պապիկյանի և Արարատ Միրզոյանի ձեռքով.168.am

Մինչ նոյեմբերի 26-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը և բանակցություններից հետո հայտարարության հրապարակումը, բոլորի համար ակնհայտ էր, որ հերթական ոչ հայանպաստ` կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթն է ստորագրվելու, որում հստակ սահմանագծվելու են դեմարկացիայի և դելիմիտացիայի քայլերի հերթականությունը, որոնց արդյունքում Հայաստանը տարածքային կենսական և ռազմավարական նշանակության կորուստներ է ունենալու:

Բայց ինչպես նախկինում գրել էինք` Նիկոլ Փաշինյանը այդ փաստաթղթերը ստորագրելու այլ սցենար էր նախապատրաստել: Նա խուսափում և հրաժարվում էր հենց այդ օրը ստորագրել վերոնշյալ բովանդակությամբ փաստաթղթերը, քանի որ շատ լավ գիտակցում էր` դա լինելու էր իր իշխանության վերջը:

Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ խնդիրը իր իշխանությունը, իր աթոռը պահելն է, նա այդ նույն կապիտուլյացիոն փաստաթղթերը ստորագրելու համար ընտրել էր այլ եղանակ: Ըստ պայմանավորվածության` Նիկոլ Փաշինյանը Սոչիում ստորագրում էր հասարակության լայն շերտերի ընկալման համար հնարավորինս «անատամ» մի հայտարարություն, որից հետո ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով ստորագրվում են հիմնական պայմանագրերը: Այդպիսով, ըստ նրա` կարողանում է պահել իր իշխանությունը` գոնե որոշ ժամանակով մոլորեցնելով հանրային կարծիքը և իր միանձնյա պատասխանատվությունը փորձում է բաշխել այլոց, տվյալ դեպքում` այդ նախարարների վրա:

Մեր տեղեկություններով` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս օրերին կոնկրետ փաստաթղթերի շուրջ Մոսկվայում բանակցություններ է վարել ռուսական և ադրբեջանական կողմերի հետ, և այդ փաստաթղթերով ու քննարկումների արդյունքներով շտապ վերադարձել է Հայաստան:

Ավելին, երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը այդ փաստաթղթերի հետ կապված հանդիպում է անցկացրել իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնական կորիզ հանդիսացող կազմի հետ` ներկայացնելով Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ճանապարհային քարտեզը, ստորագրման եղանակները:

Այսինքն` ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Նիկոլ Փաշինյանը կստորագրի երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթը, պարզապես այս անգամ նա դա կանի այլ անձանց միջոցով: Ինչպես ամիսներ առաջ Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին տրամադրելու փաստաթուղթը ստորագրեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով, որի մասին նա վերջերս խոստովանեց ԱԺ-ում, նույն կերպ Հայաստանի կապիտուլյացիոն այս փաստաթղթերը կստորագրեն Սուրեն Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը Թուրքիային և Ադրբեջանին իր տված խոստումները կփորձի իրականացնել անաղմուկ` լայն հասարակության համար փակ և գաղտնի:

Իսկ թե ինչպիսի խայտառակ և Հայաստանի համար վտանգավոր, նվաստացուցիչ դրույթներ և սահմաններ են նշված այդ փաստաթղթերում` կներկայացնենք առաջիկայում:

Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»