Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն աշխատանքային այցով կլինի Հյատանում, ինչի աչդյուքնում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով newsgeorgia.ru-ին:
«Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն երկօրյա այցով կժամանի Հայաստան, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ կունենա,- հայտնել է վարչության մամլո-ծառայությունը:
Հայաստան այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գարիկ Հակոբյանի և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:
«Կքննարկվեն երկկողմ համագործակցության խնդիրների մասին, ինչպես նաև վերջին երկու տարիներին Վրաստանի իրավապահ մարմիններում իրականացվող բարեփոխումների մասին:Կողմերը կքննարկեն նաև Վրաստանի և Հայաստանի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր»,-ասվել է հայտարարության մեջ: