Ամերիկյան Medical News Today-ը հրապարակել է Հարվարդի համալսարանի բժշկական բարձրագույն դպրոցի ուսումնասիրությունները` տղամարդկանց մոտ նկատվող որովայնի շրջանում ճարպային լուտակումների, ասել է, թե` մեծ փորի ու դրա հետ ածանցվող հիվանդությունների վերաբերյալ:
Ուսումնասիրությունը կատարվել է երեսունհինգ երիտասարդ նման ճարպակալում ունեցող կամավորների շրջանում:
Նախ ուսումնասիրվել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով նրանց ոսկրային հյուսվածքի խտությունը և պարզվել է, որ ներորովայնային ճարպակալում ունեցող մարդկանց մոտ ոսկրային հյուսվածքի խտությունը բավական փոքր է: Մասնագետները նույն ուսումնասիրությունը կատարել են նաև ճարպակալում չունեցող երեսունհինգ նույն տարիքային խմբի երիտասարդների մոտ ու բացահայտել, որ նրանց մոտ ոսկրային հոյւսվածքի խտությունը գտնվում է նորմայի սահմաններում: Ըստ այդմ էլ սահմանվել է, որ նմանատիպ ճարպային կուտակումներ ունեցող տղամարդիկ համարվում են ռիսկային օստեոպորոզի զարգացման համար: