BBC-ն գրում է, որ Քենիան, որ բավական երկար ժամանակ իր սահմանները բաց էր պահում Էբոլա վիրուսի բռնկման օջախ համարվող Լիբերիայի, Գվինեայի ու Սյեռա-Լեոնեի հանդեպ, որոշել է օգոստոսի 20-ից փակել իր սահմաններն ու հիշյալ երկրներից այցերն արգելել: Քենիայի իշխանությունները բացառություն կանեն միայն Քենիայի քաղաքացիների ու բուժաշխատողների համար: Նույն օրը նաև քենիական ավիափոխադրող Kenyan Airways-ը կդադարեցնի թռիչքներ իրականացնել Արևմտա-Աֆրիկյան հիշյալ երկրների ուղղությամբ: Հիշեցնենք, որ օրերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Քենիան դասել էր Էբոլայի բռնկման հավանականություն ունեցող բարձր ռիսկայնության երկրների շարքում, քանի որ Նայրոբիի օդակայանը հանդիսանում է խոշարագույն օդատրանսպորտային հանգույցը ողջ Աֆրիկայում: