Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսային զրույցի ժամանակ շնորհավորել է Ռեջեփ Թաիփ Էրդողանին հաջորդ տարի G20-ում նախագահությունը ստանձնելու առիթով: Այս մասին տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով regnum.ru-ին:
Ալիևը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ հաջորդ տարվա ընթացքում կայանալիք կառույցի բոլոր միջոցառումներին, այդ թվում նաև 2015թվականի նոյեմբերին Անթալիայում կայանալիք գագաթաժողովին հրավիրելու համար` նշելով, որ այդ հրավերները ևս մեկ անգամ ցույց են տալիս Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամությունն ու մտերմությունը:
Իր հերթին Էրդողանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և վստահություն է հայտնել, որ սրընթաց տնտեսական աճ գրանցած Ադրբեջանը կնպաստի այդ կառույցի աշխատանքներին:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկողմ հարաբերություններին առնչվող, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի վերաբերյալ մի շարք հարցեր: