Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Ինչո՞ւ էր «ձկան օր» հայտարարվել հենց հինգշաբթին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ձկան օրը ժամանակին խորհրդային երկրում մտցված հատուկ շաբաթական օր էր, և այդ օրը մսի փոխարեն մարդիկ պետք է ձուկ ուտեին, ենթադրաբար այն պատճառով, որ դա օգտակար է օրգանիզմի համար, իսկ իրականում այն պատճառով, որ ձուկն ավելի էժան էր, իսկ խորհրդային երկրին պետք էր կերակրել իր քաղաքացիներին: Իհարկե, բնակչության առողջությունը ԽՍՀՄ-ում երբեմն հասնում էր վտանգավոր սահմանների, բայց սովորաբար դա կախված էր լինում պարզապես քաղցի հետ։ Եվ ձկան օրվա ընդունումը ևս կապված էր դրա հետ։

Բանն այն է, որ 1930-ականներին կոլեկտիվացման և կուլակաթափության պատճառով առաջացել էր մսի արտադրության կտրուկ անկում։ Անհրաժեշտ էր բնակչության շրջանում առաջացող սպիտակուցային քաղցը ինչ-որ կերպ կոմպենսացնել: Այդ իսկ պատճառով 1932 թվականի սեպտեմբերի 12-ին սննդամթերքի մատակարարման նարկոմ Միկոյանը ստորագրում է ԽՍՀՄ Նարկոմատի «Հանրային սննդի կազմակերպություններում ձկան օր մտցնելու մասին» հրամանը, ըստ որի, պահանջվում էր շաբաթվա մեկ օրը սահմանել «ձկան օր» և այդ օրը ճաշացուցակում չընդգրկել մսային ուտեստներ: Այս ամենը պայմանավորված էր նրանով, որ միայն ծովերն ու լճերն էին իրականում խուսափել կոլեկտիվացումից, այսինքն՝ դրանք լի էին ձկով։ Ինչ-որ տեղ կարող է թվալ, որ սա ընդամենը կապ ունի նաև ԽՍՀՄ քրիստոնյա ազգաբնակչության հավատքի և մասնավորաբար Ուղղափառ, Կաթոլիկ ու Առաքելական եկեղեցիների ավանդույթների հետ: Եկեղեցական ավանդույթներով, չորեքշաբթին և ուրբաթը հանդիսանում են պահքի օրեր, դրան գումարած՝ կան Մեծ և Փոքր պահքի օրեր:

Ընդ որում, թույլատրվում էր որոշակի պահքի օրերի ձուկ օգտագործել: Այդուամենայնիվ, «ձկան օր» մտցնելը ոչ մի կապ չուներ այդ եկեղեցական սովորությունների հետ: Ճաշել միայն ձկով՝ իրականում անսովոր է։ Ընդ որում, այդ ամենից ամենաշատը տուժում էր հենց ինքը՝ կովկասցի Միկոյանը։ Նա իր հուշերում գրել է, որ սկզբից անգամ զզվելի էր նայել ձկնապուրին, բայց հետո այն սկսեց անգամ դուր գալ։ Այնուամենայնիվ, նշենք, որ բնակչության առողջության տեսակետից սա այնքան էլ վատ որոշում չէր և, իհարկե, դա ուներ իր որոշակի առողջական էֆեկտը։ Ավելի ուշ՝ 1976 թվականի հոկտեմբերի 26-ին, ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեն նոր որոշում է ընդունել՝ կապված «ձկան օրվա» հետ: Այս անգամ որոշվել է մտցնել «ձկան» պարտադիր օր՝ հինգշաբթին: Դարձյալ այնպես չէր, որ ԽՍՀՄ ղեկավարությունը մտածում էր բնակչության առողջության մասին, սակայն պատճառը այս դեպքում սովը չէր: Ուղղակի կառավարությունը ցանկանում էր խթանել ձկնարդյունաբերության զարգացումը:

Արդյունքում հանրային սննդի բոլոր կազմակերպություններում հինգշաբթի օրը տրվում էին միայն ձկնային ուտեստներ՝ բացառելով մսայինը, որը, իհարկե, մեծ դժգոհություններ էր առաջացնում աշխատավորների շրջանում: Հարցին, թե ինչո՞ւ «ձկան օրը» պարտադիր պետք է լինի հինգշաբթի օրը, ԽՍՀՄ կառավարությունը, ինչքան էլ զարմանալի է, ուներ կոնկրետ բացատրություն: Ըստ նրանց, դա կատարվել է կոնկրետ վիճակագրական հետազոտությունների և հաշվարկների արդյունքում (հավանաբար, ինչ-որ մեկը այդ գիտական աշխատանքի համար պրոֆեսոր կամ ակադեմիկոս էր դարձել): Թե ինչի վրա էր հիմնված այդ հաշվարկները կամ վիճակագրությունը, այնքան էլ պարզ չէր, բայց, ի վերջո, անգամ այստեղ ոչ մի կերպ չի նշվել բնակչության առողջության պահպանման նպատակը, այլ ընդամենը արձանագրվել է, որ, ըստ հաշվարկների, հենց հինգշաբթի օրն է լինում ձկնամթերքի առավել ակտիվ իրացում: Իհարկե, այս ամենը արդեն հուշեր են, բայց… իրականում գուցե շատ ճի՞շտ է գոնե շաբաթական մեկ օր սնվել ծովամթերքով

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր Կամենդատյան