Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»


Ասուլիս՝ «գիտակցված» զուգադիպությամբ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևը ում ծննդյան 60-ամյակն էր, այցելել է օկուպացված Հադրութ և Շուշի՝ հերթական անգամ վերահաստատելով իր հաղթանակն ու ցավեցնելով հազարավոր հայերի մեկամյա վերքը։ Նշենք, որ Ալիևն իր տարեդարձի հետ կապված շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից։ Բայց բոլոր այդ շնորհավորանքները հղվել են դիվանագիտական արարողակարգի շրջանակներում և հազիվ թե Ալիևին բավարարած ու ոգին փառավորած լինեին, որքան Նիկոլ Փաշինյանի ոչ արարողակարգային նվերը, որը նա արեց երեկ ուղիղ եթերում։

Բախտի բերմամբ, թե գիտակցված «զուգադիպությամբ»՝ հենց Ալիևի ծննդյան օրը Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիս էր հրավիրել, որը ծանծաղ էր ու տափակ, որքան վերջին շրջանի նրա բոլոր հրապարակային ելույթները։ Բայց այդ ասուլիսն ուներ թաքնված ուղերձ ու նպատակ. դրա ընթացքում Փաշինյանը մեկ առ մեկ, ամենայն մանրամասնությամբ, հանգամանորեն թվարկեց ու մեկնաբանեց ղարաբաղյան հարցի հետ կապված բոլոր այն թեզերը, որոնք Ադրբեջանի իշխանությունն ու քարոզչությունը թմբկահարել են վերջին տասնամյակներում՝ սկսած ադրբեջանական քարոզչության «գոհար» համարվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերից, մինչև բանակցային գործընթացի ողջ պատմության կտրվածքով «պեղված» այնպիսի դետալներ, որոնք բխում են Ադրբեջանի շահերից։

Եթե նկատեցիք՝ Նիկոլը բոլոր նշված ադրբեջանահաճո դրույթները թվարկում էր այնպիսի ոգևորվածությամբ, կարծես բանակցային փաստաթղթերում յուրաքանչյուր նման արտահայտություն հանդիպելիս ապրել է երջանկության ու բերկրանքի պահեր։ Նա այդ ադրբեջանահաճո պատմությունները հյուսում էր 44-օրյա պատերազմում կրած պարտությունն արդարացնելու, իրեն որպես զոհ ներկայացնելու, սովորության համաձայն՝ իրենից բացի, բոլորին, առաջին հերթին՝ նախկիններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, մեղադրելու համար։ «Բոլորը մեղավորեն են՝ բացի իրենից» բանաձևումը Փաշինյանի ամենասիրած մոդելն է, և մենք դրանում համոզվել ենք քանիցս։ Փաշինյանի համար դա, իհարկե, նորություն չէ, բայց հանուն սեփական անձի արդարացման՝ թշնամի պետության տասնամյակների քարոզչական թեզերի պրոպագանդան սեփական երկրում թողնում է, մեղմ ասած, ցինիզմ է։

Բոլորս փայլուն հիշում ենք, թե ինչպես, երբ Փաշինյանը եկավ իշխանության և Ալիևի հետ հանդիպեց առաջին անգամ, նա հայտարարեց, որ Ադրբեջանի ղեկավարն իր վրա թողել է կիրթ մարդու տպավորություն։ Ողջ կյանքում կրթության ու քաղաքակրթության բարդույթով ապրող մարդու համար իրենից բարձր կրթական ցենզ ունեցող ցանկացած մեկի նկատմամբ առաջանում է թաքցվող նախանձով պարուրված հիացմունք։ Եթե անգամ այդ մեկը թշնամի պետության ղեկավարն է ու սպանում է հիացողի հայրենակիցներին։

Ըստ էության, նման ժեստով Փաշինյանը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչքան անատամ ու անարժեք գաղափարների կրող է ինքը և հանուն սեփական իշխանությանը ևս մի քանի ամիս կյանք տալու և արհեստական շնչառությամբ ապահովելու համար, ինքը պատրաստ է ցանկացած սինլքորության։

Արմեն Հովասափյան

Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն Մանվելյան