Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ» Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ» «Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»


Քանի որ այս իշխանությունը որևէ ոլորտում դրական բան չի արել, ուստի խուսափում է որևէ ոլորտում առկա բացասական բաների մասին խոսել. Նաիրի Սարգսյան

TV

Հայաստանի Կառավարության վարած տնտեսական անորոշ քաղաքականության հետևանքով հայ կանայք սկսել են երեխաներ ունենալ ԱՄՆ-ում, իսկ շատ ավելի համեստ ֆինանսական միջոցներ ունեցող ընտանիքներում ծնողներն իրենց երեխաներին դարձնում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, իսկ այս ամենի հիմնական պատճառն առկա անորոշություն է՝ ոչ միայն հաջորդ տարվա հետ կապված, այլ նաև ավելի երկարաժամկետ հեռանկարի համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ամփոփելով այս տարի Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, տեսակետ հայտնեց Հայաստանի Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, ապա հիմնավորեց հնչեցրած մեկնաբանությունը.

«Մենք ունենք ծնելիության 1.6 գործակից ու արտագաղթի ահագնացող աճ, իսկ սա նշանակում է, որ Հայաստանը 25 տարի անց կունենա 1 միլիոնից պակաս բնակչություն, որովհետև Կառավարությունը որևէ բան չի անում իներցիայով ընթացող տնտեսությանն իրական աճ հաղորդելու համար»։

Ընդգծենք, որ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 548,8 հազար և վերադարձել 445,3 հազար ՀՀ քաղաքացի։ Մեկնողներն ավելի քան 103,5 հազարով գերազանցել են ժամանողներին։ Նման ցուցանիշ վերջին տարիներին երբևէ չէր գրանցվել։

Ներկայացված տվյալների արտագաղթի աճման միտումները նվազեցնելու գործոն Նաիրի Սարգսյանը դիտարկեց Հայաստանի տնտեսության աշխուժացումն ու ներդրումների ծավալների ավելացումը, որը կբերի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորության, ինչը, սակայն, չկա։

«Երբ իրենք եկան իշխանության, խոստանում էին, որ աշխատատեղեր են ստեղծելու, հետո սահուն կերպով անցում կատարեցին, թե՝ գրանցված աշխատատեղերի քանակն է ավելացել ու հենց այստեղ է այս իշխանությունը մանիպուլյացնում, որովհետև, թեև շատ լավ է, որ աշխատատեղերը ստվերից դուրս են գալիս, սակայն դա իրականում որևէ հավելյալ արժեք չի ստեղծում։ Իրականում պետական բյուջեի վրա խողովակից հոսքը կտրվում, մուտք է արվում մյուս խողովակով։ Ստվերից դուրս եկած աշխատատեղերը, այսպես թե այնպես, կային, ու դրանք ստեղծողներն այս իշխանությունները չեն, հետևապես՝ իշխանությունը թույլ է տալիս արտահայտելու մտքի գոհարներ, որոնց հետ ինքը կապ չունի։ Այստեղ, սակայն, հարց է առաջանում՝ իսկ քանի՞ դրամի հավելյալ արժեք եք ստեղծել դուք ու քանի՞ աշխատատեղ»,- ասաց Սարգսյանը՝ հիշեցելով, որ ուրիշների ստեղծած աշխատատեղերով գլուխ է գովում մի իշխանություն, որի գործունեության ընթացքում Հայաստանում աղքատության ծավալներն ահագնացող տեմպերի են հասել։

«Քանի որ այս իշխանությունը որևէ ոլորտում դրական բան չի արել, ուստի խուսափում է որևէ ոլորտում առկա բացասական բաների մասին խոսել. խուսափում է աղքատության մասին խոսելուց, որովհետև ահագնացող տեմպեր ունենք։ Աղքատության մակարդակի աճի մասին, իհարկե, որևէ դեպքում չեն խոսի, բայց կխոսեն, իբրև թե, աշխատավարձի ավելացման մասին, ինչը, սակայն, ռեալ իրականության հետ կապ չունի, և սա պարզապես ամոթալի է, որովհետև իրենք ոչ թե իրական աշխատավարձ են բարձրացրել, այլ թղթի վրա գրվածը, որ կարողանան ավել հարկ գանձել, բայց մարդկանց իրական աշխատավարձը չի ավելացել»,- ասաց Սարգսյանը։

Արտագաղթի աճող տեմպերին ու աղքատության 47,6 տոկոս ցուցանիշին զուգահեռ՝ Սարգսյանն ուշադրություն հրավիրեց պետական համակարգում կատարվող շքեղ ծախսերի, գնվող մեքենաների ու պարգևատրումների վրա, որոնք արվում են Հայաստանի արտաքին պարտքն ամեն օր ավելացնելու հաշվին։

«200 հազար դոլարով ԱԺ նախագահին մեքենա են գնում, մինչդեռ կարելի էր սահմանամերձ համայնքում փոքր թռչնաբուծարան բացել այդ գումարով, աշխատատեղեր ստեղծել, համայնքի բնակիչներին վաճառել բաժնետոմսեր. չէ՞ որ Հայաստանի թռչնամսի սպառման ուղիղ 50 տոկոսը ներկրվում է, մինչդեռ պետությունը նման ներդրում կատարելով՝ կարող էր հարցը որոշակիորեն լուծել»,- ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը՝ 200 հազար դոլարով ԱԺ նախագահի մեքենայի գնումը քննադատողներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ունի՝ «ԱԺ նախագահը կարո՞ղ է էշով ման գալ», Նաիրի Սարգսյանն արձագանքեց.

«Այո՛, ԱԺ նախագահը պետք է էշով ման գա, քանի դեռ Հայաստանի բնակչության 50 տոկոսն էշով էլ չի կարողանում ման գալ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան