«Հրեշտակ, հոգիդ լույսերի մեջ մնա»․ Գոհար Ավետիսյանն արձագանքել է Նելլիի մահվան լուրին (տեսանյութ)
LifestyleՀուլիսին ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել էր Նելլիի երազանքը, որը երազում էր հանդիպել դիմահարդարի հետ։ Նելլին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքից էր։ 6 ամիսների ընթացքում Նելլին դադարել էր քայլել, իսկ հետո չէր կարողանում մեկ վայրկյան անգամ կանգնել ոտքի վրա։ Երեխան տառապում էր նեյրոբլաստոմիայով (ոսկորների քաղցկեղ), հուլիսի դրությամբ նա անցել էր քիմիոթերապիայի 12 կուրս, սակայն աղջկա առողջական վիճակը, ցավոք, չէր փոխվում։
Գոհար Ավետիսյանը այցելել էր Նելլիին, դիմահարդարել նրան, նվիրել կոսմետիկա, հագուստ իր հեղինակային հագուստի շարքից, կեղծամ եւ շատ այլ նվերներ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ հայտնի դարձավ, որ Նելլին 11 - ամյա մահացել է։ TikTok-յան հայ բլոգերները, որոնք շփվում էին աղջկա հետ, հայտնեցին չարաբաստիկ լուրը։
Ավելին՝ այստեղ