Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»


ՀՀ-ին պատուհասած չարիքն ու պետական համակարգը

Ապացուցման կարիք չկա քաղաքագիտական այն աքսիոմատիկ ճշմարտությանը, որ պետության որակը չափվում է ոչ թե ղեկավարների այս կամ այն հատկանիշով, այլ պետական համակարգերի ու ինստիտուտների կայացածությամբ։ Դրանից կարող ենք բխեցնել՝ որքան ավելի կայացած են ինստիտուտները, այնքան ավելի փոքր է անհատների դերը կայացվող որոշումներում, ինչն էապես բարձրացնում է պետական մեքենայի աշխատանքի արդյունավետությունը, որովհետև անգամ ամենաբացառիկ անհատները, այդուհանդերձ, սուբյեկտիվ են, ունեն անձնային որակներ, որոնք կարող են բացասաբար ազդել այս կամ այն որոշման վրա։

Նշված ինստիտուցիոնալ կայացածությունն է, որ զսպում է պետությունների ղեկավարներին անձնականացնելու որոշումները ու այդպիսով նաև՝ պետության ընթացքը զերծ պահելու կամայականությունից։

Ըստ էության, Հայաստանում և մեզ նման երկրներում ճիշտ հակառակ պատկերն է. պետական կառավարման համակարգի չկայացածությունը, թերզարգացածությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի պետության ղեկին հայտնված ցանկացած մեկը պետական համակարգը ծառայեցնի սեփական նախասիրություններին, որակներին, դրանց բացակայությանը։ Այսօր ՀՀ-ում ոչ թե անհատներն են ծառայում համակարգերին, ինչպես գրված է Սահմանադրությունում և օրենքներում, և ինչպես տեղին է զարգացած ժողովրդավարական երկրներում, այլ հակառակը՝ համակարգերն են ծառայում անձերին՝ դեֆորմացնելով ինստիտուտները և դրանք դարձնելով անհատի կամ անհատների ամբիցիաների իրացման գործիքներ։

Հայտնի իրողություն է այն, որ Հայաստանում գոյություն չունի պետական կառավարման որևէ մարմին, որևէ գերատեսչություն, գերատեսչության որևէ վարչություն, վարչության որևէ պետ, պետի որևէ ենթակա, ով կարող է Նիկոլ Փաշինյանին հակադրվել որևէ հարցում և կանխել նրա այս կամ այն՝ պետության շահերից չբխող կամ հակապետական որոշման կայացումը։ Եվ հակառակը, Հայաստանում չկա որևէ համակարգ ու գերատեսչություն, որը կարող է չկատարել Փաշինյանի՝ թեկուզ ամենահակապետական որոշումը կամ ներքին հրահանգը։

Ասվածից հետևություն. ոչ թե Նիկոլ Փաշինյանն է որպես վարչապետ ծառայում ՀՀ-ին այլ Հայաստանի պետական համակարգն է ծառայում նրա կամայականություններին։ Ակնհայտ է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, նա ոչ միայն ոչինչ չի անելու պետական կառավարման համակարգի կայացման ու հզորացման համար, այլ անելու է ամեն ինչ՝ այն հնարավորինս թույլ ու կամազուրկ դարձնելու նպատակով։ Որովհետև կայացած պետական կառավարման համակարգը նշանակելու է նաև ու առաջին հերթին՝ իր իշխանության ու կամայականությունների սահմանափակում։

Հայաստանը կարող է զարգանալ միայն ինստիտուտների ու համակարգերի կայացման դեպքում։ Դա է պահանջում պետական շահը։ Սակայն այդ շահը հակասում է պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի անձնական շահին, ինչից էլ բխում է, որ նրա պաշտոնավարման ամեն մի օրն իրականում Հայաստանի դեմ է։

Արմեն Հովասափյան

 

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր Կամենդատյան