Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով ընդգրկվել է «Ոսկե գնդակի» երեք հավակնորդների ցանկում, շատ գոհ է թիմի` ընթացիկ մրցաշրջանի խաղից:
«Թիմը վստահ է իր ուժերի վրա: Ցանկանում ենք շարունակել նույն ոգով: Պետք է ասեմ, որ սա վերջին տարիների լավագույն կոլեկտիվն է, որի հետ խաղում եմ: «Ռեալն» իմ երկրորդ տունն է: Ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը, բոլորն այստեղ իրենց հիանալի են զգում:
Շատերն են ասում, որ այժմ «Ռեալը» վերջին տարիների հետ համեմատած ավելի ուժեղ է, բայց դա ապացուցելու համար մենք պետք է լուրջ տիտղոսներ նվաճենք: Այժմ հիանալի մարզավիճակում ենք, ինչի մասին խոսում է 16 անընդմեջ հաղթանակը»,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է իսպանական մամուլից:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Մալագային»: Մադրիդյան թիմի համար այս հաղթանակը 16-րդ անընդմեջն էր, ինչը ռեկորդային ցուցանիշ է ակումբի համար: