75 կգ քաշային կարգում հունահռոմեկան ոճի աշխարհի չեմպիոն, 2012 թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Ջուլֆալականը նոր մրցաշրջանում իր առաջին գոտեմարտերն անցկացրեց ըմբշամարտի Գերմանիայի ակումբային թիմերի բունդեսլիգայի առաջնությունում: Ջուլֆալակյանը այս մրցաշարում մասնակցում է դեռևս 2009 թվականից:
ՀԸՖ-ի պաշտոնական կայքը հաղորդում է` Արսենը նոյեմբեր ամսվա ընթացքում իր ակումբի՝ «Աալենը-05»-ի կազմում մասնակցեց Գերմանիայի բուդեսլիգայի հարավային գոտու մրցաշարի 10 և 11-րդ մրցափուլերի հանդիպումներին: Դրանցից առաջինը «Աալենը-05»-ը ոչ-ոքի՝ 13:13 հաշվով ավարտեց «Ադելհաուզենի» հետ: Ջուլֆալակյանը հանդես եկավ 75 կգ քաշային կարգում և 3:0 հաշվով առավելության հասավ Բոզո Ստարզեվիչի նկատմամբ:
Ապա «Աալենը-05»-ն ուժերը չափեց հարավային գոտու մրցաշարի առաջատար «Նենդիգենի» հետ ու զիջեց 5:16 հաշվով: Չնայած իր ակումբի պարտությանը՝ Արսենը այս մրցամարտում էլ իր թիմին հաղթական միավորներ վաստակեց: Նա 86 կգ քաշային կարգում համոզիչ՝ 5:0 հաշվով պարտության մտնեց Ֆլորիան Նեումայերին:
Հարավային գոտու մրցաշարին մասնակցում է 7 թիմ ու նրանց մրցապայքարում Ջուլֆալակյանի թիմը, որն անցկացրած 11 հանդիպումներից 5-ում հաղթել է, նույնքան պարտություն է կրել ու մեկ հանդիպում էլ ոչ-ոքի է ավարտել, առայժմ ընթանում է 4-րդ տեղում: 12-րդ մրցափուլի հանդիպումը «Աալեն-05»-ը կանցկացնի դեկտեմբերի 6-ին, որտեղ մրցելու է 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վեինքարտենի» հետ: