Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Արմեն Սարգսյանի «ինքնակամ» հրաժարականի համար առիթ են հանդիսացել նրա գործած մեղքերը. Արա Զոհրաբյան

«Զարթոնք» կուսակցության հիմնադիր, Փաստաբանների պալատի նախկին նախագահ արա Զոհրաբյանը, որը տևական ժամանակ պահանջում է Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականները, անդրադարձել է Արմեն Սարգսյանի հրաժրականին:

Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «Արմեն Սարգսյանի ավարտը

2021թ. ապրիլի 22-ին 54 փաստաբանով հաղորդում էինք ներկայացրել այն փաստի առնչությամբ, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանը 2018թ. մարտի 2-ին՝ ՀՀ նախագահ ընտրվելու պահին, չի բավարարել ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու պահանջը:

Մեր հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր, որի դեմ բերված բողոքը դատախազության կողմից բավարարվել ու հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (փաստաթուղթ կեղծելը) հատկանիշներով:

Քրեական գործը հետագայում հանձնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և այս պահին գործը քննվում է այդ կառույցում:

Արմեն Սարգսյան անձի վտանգավորությունը մեր ազգային պետության համար ակներև է. բազմաթիվ գործընթացների հետևում ուղղակիորեն կամ անուղղակիորեն զգացվում էր նրա ներկայությունը (Ամուլսար, ատոմակայանին դուրս մղող արևային նոր կայաններ, Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ արևմտյան որոշ ուժերի վերահսկիչ «նոտար»….), ինչպես նաև նա լռում էր ազգային ժողովը շրջափակելու ժամանակ, նա լռում էր դատարանները շրջափակելու ժամանակ, նա լռում էր հակասահմանադրական օրենքներն ընդունելու ժամանակ,  նա լռում էր պատերազմի ժամանակ, նա լռում էր պատերազմից հետո, նա լռում էր ու լռում: Հանուն արդարության նշենք, որ նա չէր լռում Էլթոն Ջոնին հրավիրելու ու դիմավորելու ժամանակ: Չեմ անդրադառնում թանկարժեք ու անիմաստ ճանապարհորդություններին, չեմ անդրադառնում Հայաստանում իրենց արևմտամետ համարող ուժերին և այլ անձանց հովանավորելու Արմեն Սարգսյանի գործունեությանը:

Հաղորդում ներկայացնելու ցանկությունը վերջնականապես հասունացավ այն ժամանակ, երբ գլխավոր շտաբի պետի և վարչապետի միջև առաջացած վեճը փոխանակ ներկայացնելու Սահմանադրական դատարան, Արմեն Սարգսյանը դրսևորեց անգործություն բոլորիս թողնելով բախտի քմահաճույքին, ըստ էության ցույց տալով արկածախնդրության ճանապարհը:

2021թ. նոյեմբերի 27-ին Ազատագրական շարժման հարթակից էլ պահանջել ենք Արմեն Սարգսյանի հրաժարականը, փորձելով թաքստոցից դուրս հանել Հայաստանի գլխին եկած պատուհասների գլխավոր պատասխանատուներից մեկին, ով միշտ բողոքում էր իր սահմանափակ լիազորություններից: Փաստորեն մոտ 4 տարի էր պետք հասկանալու համար, որ լիազորությունները բավարար չեն նախագահ աշխատելու համար:

Չնայած նրան, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտությունը ձևավորվել է աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված, բայց իմ կարծիքով, «ինքնակամ» հրաժարականի համար առիթ է հանդիսացել նրա գործած մեղքերը, որոնք պետական մարմիններն իրավացիորեն փաթեթավորել էին:

Ինչևէ, ասենք բարի ճանապարհ, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին»։

Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում