ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, որ ՌԴ պատասխան սանկցիաները ԵՄ և ԱՄՆ նկատմամբ էականորեն կհարվածեն լիտվական միս, կաթ, պտուղ-բանջարեղեններ արտադրողների գործունեությանը: կտուժեն նույնիսկ այն ոլորտները, որոնց արտադրանքը ներառված չէ ռուսական արգելված ապրանքատեսակների ցանկում: Այս մասին հայտարարել Լիտվայի գյուղատնտեսական պալատի նախագահ Անդրեյուս Ստանչիկասը:
"Բավական բարդ իրավիճակ է ստեղծվել հատկապես գոյւղատնտեսական սեկտորի համար, քանի որ այս անգամ սահմանափակումներւ վերբերում են ոչ միայն Լիտվային, այլ ողջ ԵՄ-ին ու վերակողմնորոշվելը շուկայում ու դառնալը դեպի Արևմուտք կլինի դժվար, քանի որ Արևմուտքի շուկաները արդեն իսկ հեղեղված են սեփական ", — ասել է Ստանչիկասը: Վերջինս նկատել է, որ ռուսական շուկան ինչքան էլ համարվեր ռիսկային, սակայն ամենից եկամտաբերն էր հատկապես իրենց համար, քանի որ ռուսները բարձր էին գնահատում լիտվական ապրանքները: Իսկ այսօր արդեն նավական լուրջ քանակությամբ միս կաթ ու այլ ապրանքներ կան շուկայում ավելցուկի տեսքով ու անիմաստ է նորի արտադրելը, հատկապես որ մյուս շուկաներում դա չի էլ վաճառվի: Իրավիճակը գնալով ավելի կարող է սրվել, քանի որ ողջ ԵՄ տարածքում աճում են գյուղատնտեսությամբ զբաղվողների դժգոհությունները ու վերջիններս արդեն սկսել են հստակ պահանջներ դնել իրենց կառավարությունների ու ԵՄ կենտրոնական իշխանությունների առաջ: Բանն այն է, որ այս դեպքում ԵՄ կենտրոնական իշխանությունները կամ ազգային կառավարությունները պարտավոր են իրականացնել գյուղապրանքների ինտերվենտային գնումներ` երկարատև պահպանման համար: Մյուս կողմից էլ Բրյուսելը պետք է քայլեր ձեռնարկի ազգային կառավարություններին քաջալերելու համար գյուղատնտեսական ապրանքների արտադրությունն ու վաճառքը և նվազեցնեն հարկային բեռը մինչև հինգ տոկոս: