Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Երեխան տնից տեսնում է, թե ադրբեջանցին ինչպես է քայլում իր տան բակում․․․ Շուռնուխի համայնքապետ

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները զրկվել են ապրուստի հիմնական միջոցից՝ անասնապահությունից։ Նախքան 2020թ․ադրբեջանական ագրեսիան, Շուռնուխում ամեն ընտանիք միջինում 5 անասուն էր պահում, հիմա գյուղի 37 ընտանիքներից անասնապահությամբ զբաղվում են ընդամենը 2-ը։ 

«Մնացածները վաճառել են իրենց անասունները, քանի որ վախեցել են, որ դրանք էլ կանցնեն թուրքին ու կմնան լրիվ դատարկաձեռն։ Անասուններին արածացնելու տեղ չկա։ Մինչև պատերազմը գյուղին հարակից արոտատեղիներ ունեինք, որոնք Քաշաթաղի շրջանին էին պատկանում, բայց մարդիկ վարձակալել, օգտագործում էին։ Հիմա այդ բոլոր տարածքներն անցել են ադրբեջացիներին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։

Գյուղի արոտավայրերի ու դաշտերի մյուս մասը տներից ոչ միայն շատ հեռու են, այլև՝ բաժանվում են անտառներով։ Գյուղապետն ասում է՝ հիմա անտառի միջով այլընտրանքային ճանապարհ են կառուցում, բայց այն հեռու է 10 կմ։ Մինչեւ անասուններին հասցնեն արոտատեղի՝ անտառը կփչացնեն, նաեւ ճանապարհին կարածեն։

Նախքան Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը՝ գյուղի տարածքում գտնվող անասնագոմը վերանորոգելու մտադրություն կար։

«Առուշանյանի հետ քննարկում էինք այդ գաղափարը ու որոշել էինք, որ խելացի անասնագոմ սարքենք, որ գյուղացիները գոնե 1-2 անասուն այդտեղ պահեին, իրենց ապրուստը հոգային։ Բայց հիմա այդպես կիսատ է մնում է»-ասել է Արշակյանը։

Գյուղում հողագործությամբ զբաղվելու հնարավորություն էլ չկա։ Գյուղը կիսվելուց հետո տների հետ տնամերձ հողատարածքներն էլ են անցել ադրբեջանցիներին։ Մնացածներն էլ, ինչպես Արշակյանն է ասում, թշնամու նշանառության տակ են․ «Գիտե՞ք ինչ իրավիճակ է․ գյուղի վերևում՝ իր հողամասում գյուղացին աշխատում է, ներքևում՝ մի քանի մետրի վրա թշնամին է։ Իսկ մեր այն գյուղացիները, ում տներն անցել են ադրբեջանցիներին, այնքան ծանր վիճակում են, որ չեմ կարող ասել։ Պատկերացրեք՝ երեխան տնից, որտեղ հիմա մնում է, տեսնում է, թե ադրբեջանցին ինչպես է քայլում իր տան բակում․․․»։

Փաստացի առանց զբաղմունքի ու եկամտի աղբյուրի մնացած գյուղում ամեն օր ապրում են անորոշության մեջ ու ինչ-որ բանի սպասելիքով․ թե ինչի, իրենք էլ չգիտեն։

Գյուղապետն ասում է՝ պատերազմից հետո տարբեր մարդիկ ու կազմակերպություններ են այցելել գյուղ, որ տեսնեն՝ ինչպես կարող են լուծել բնակիչների զբաղվածության խնդիրը, բայց առայժմ ոչ մի տեղաշարժ չկա։

Նշենք, որ 2020թ․ պատերազմից հետո շուռնուխցիներին պատկանող երկու տասնյակից ավել անասուն է մնացել գյուղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում, որոնք ադրբեջանցիները հափշտակել են։ Գյուղապետի խոսքով՝ սկզբնական շրջանում անցած 19 անասունի համար ընտանիքները փոխհատուցում ստացել են։ Եվս 11 ձիու, 2 խոշոր եղջերավոր անասունի ու 2 խոզի փոխհատուցում դեռ չի տրվել։

Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»