ԱԺ-ն այսօր քննարկում է «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի վավերացման հարցը:
Մինչ ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ԱԺ նիստերի դահլիճում բաժանում էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պատրաստած թռուցիկներն` ընդդեմ ԵՏՄ անդամակցության:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդհատեց ֆինասների փոխնախարարի ելույթն` ասելով. «Չի կարելի առանց թույլտվության թռուցիկներ բաժանել ԱԺ-ում, վերջացրեք Ձեր ապօրինի գործունեությունը ԱԺ-ում: Դա կարող էիք բաժանել մինչև ԱԺ նիստի մեկնարկը»:
Սակայն Զարուհի Փոստանջյանը չարձագանքեց Գալուստ Սահակյանի դիտողությանը և շարունակեց բաժանել թռուցիկները` հասնելով մինչև ԱԺ նախագահության հատված:
Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Էս արդեն բեսպրեդել ա, ուրախացեք»: