Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»


Նոր պարտիա. «թուրքական գամբիտ»

Ինչպես հայտնի է Ադրբեջանի խորհրդարանը փետրվարի 1-ին վավերացրել է, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը», որ նախորդ տարի հունիսին Ալիևն ու Էրդողանը կնքել էին Շուշի կատարած այցի ընթացքում: Այդ հռչակագիրն, ըստ էության, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմա-քաղաքական դաշնակցության մասին է, կամ այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կլանման մասին, որ իրականացնում է Թուրքիան, այդ թվում 44-օրյա պատերազմում Բաքվին ցուցաբերած լայնածավալ ու խորքային աջակցության միջոցով:

Այս գործընթացում հատկանշական է նաև այն, որ այդ հռչակագրի վավերացման համար մուտք է արվել նաև Թուրքիայի խորհրդարան: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը որոշել հենց այս պահին գնալ այդ թղթի վավերացման ուղղությամբ քայլերի:

Տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների հետ համադրելով՝ հատկանշական է, որ դա տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի, ինչպես նաև աշխարհաքաղաքական քննարկումների ֆոնին, որ տեղի են ունենում Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի ու Եվրամիության առաջատար երկրների մասնակցությամբ:

Ըստ էության, Թուրքիան փորձում է հետ չմնալ այդ ամենից և խցկվել այդ գործընթաց, սակայն առայժմ  ապարդյուն: Անկարան առաջարկեց Ուկրաինայի և ՌԴ նախագահներին հանդիպել իր մոտ: Զելենսկին ընդունեց, Պուտինը՝ ոչ: Պուտինը չընդունեց նաև Անկարա իր առանձին այցի հրավերը և ահա Էրդողանը ինքն է որոշում այցելել Ռուսաստան՝ Կիև կատարելիք այցից հետո: Մոսկվան Էրդողանի միջնորդական ջանքին հավանություն տալու համար առաջ քաշեց մինսկյան համաձայնությունների կատարման պայմանը, եթե Անկարան կարողանա հասնել նրան, որ Կիևը կատարի դրանք:

Պետք է փաստենք, որ դա գործնականում անհնարին թվացող է, քանի որ Ուկրաինայի իշխանությունն է անգամ հայտարարում, որ մինսկյան համաձայնությունների ընդունումը կարող է լինել քաղաքական մահվան հավասարազոր: Այդ մասին օրերս հայտարարել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը: Այդպիսով, միջնորդության թուրքական փորձը չի ստացվում և չի բացառվում, որ Էրդողանը այդ պատճառով է որոշել այսպես ասած «Շուշիի հռչակագիրը» բերել առաջին պլան: Դա թերևս Ռուսաստանի հանդեպ հոգեբանական ազդեցության փորձ է՝ Կիև և Մոսկվա Էրդողանի այցից առաջ:

Ստացվում է Թուրքիան, ըստ ամենայնի, փորձում է հիշեցնել Կրեմլին, որ գտնվում է նրա «թիկունքում»: Ավելին, պետք չէ բացառել և այն, որ կարող են որոշակի իրադարձություններ լինել ընդհուպ Ռուսաստանի ներսում, այն գոտիներում, որտեղ Թուրքիան ուժեղ է մահմեդական տարրի միջոցով: Այն մահմեդական տարրի, որով Անկարան սպառնում էր քանդել Ռուսաստանը ներսից՝ 2020 թվականի փետրվարին՝ Մոսկվայից այդպես էլ չարժանանալով որևէ համարժեք պատասխանի: Կհաջողի՞ Էրդողանն իր հոգեբանական ազդեցության փորձում, բարդ է ասել, սակայն այդ հանգամանքը թերևս հրամայական է դարձնում Հայաստանի զգոնությունը բարձրացնելը, քանի որ բացառված չէ, որ Մոսկվայի վրա ճնշումը բարձրացնելու համար Թուրքիան դիմի նաև ռեգիոնալ անկայունության միտված որոշակի քայլերի, եթե չհասնի հոգեբանական-քաղաքական ներգործության:

Հրանտ Հարությունյան

Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ