utro.ru-ն գրում է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշչենկոն հայտարարել է, որ պատրաստ է քննարկելու իրավիճակը Դոնբասում նորմանդական կամ ժնևյան ձևաչափի շրջանակներում և խնդրում է ԵՄ-ին օգոստոսի երեսունին ԵՄ նիստի օրակարգի մեջ ներառել նաև ռուկրաինական խնդիրը: Այս մասին նա խոսել և նաև Ժոզե Մանուել Բարոզուի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում, Կիևյան պետական հեղաշրջումից հետո, երբ երկրի օրենսդիր մարմինն հայտարարեց ռուսաց լեզվի կարգավիճակի փոփոխության` որպես ռոգիոնալ լեզու լինելը դադարեցվելու մասին, սկսվեցին ընդվզումներ, որոնք հանգեցրին ռազմական գործողությունների ու ուկրաինական կառավարական ուժերի պատժիչ գործողություններին, որոնց հետևանքով այսօր արդեն հիշյալ տարածքում հնարավոր է սկսվել մարդասիրական աղետ. ՄԱԿ-ն արդեն հրապարակել է տվյալներ ըստ որոնց ընթացիկ տարվա ապրիլի կեսերից մինչև հոլիսի վերջ ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի հարավ-արևելքում զոհվել են 1129 խաղաղ բնակիչ, վիրավորվել 3442 հոգի: