Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան


Ուկրաինական «հավասարումն» ու տարածաշրջանային վերադասավորումները

Օրերս Ադրբեջանում տեղի է ունեցել Հարավային գազային միջանցք ծրագրի Խորհրդակցական մարմնի շրջանակում անցկացված նախարարական նիստը: Դրան մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ անվտանգության հարցերի խորհրդականը, ԵՄ էներգետիկ հարցերի և հարևանության քաղաքականության հանձնակատարները, այլ պաշտոնյաներ: Նիստի ընթացքում խոսվել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար Ադրբեջանի կարևորության մասին, Հարավային գազային միջանցք ծրագրի նշանակության, դրանով ավելի շատ գազ տեղափոխելու հնարավորության, ինչպես նաև էներգետիկ գործակցության այլ հեռանկարների մասին:

Ընդգծենք նաև, որ այդ շրջանակում հայտարարվել է, որ Եվրամիությունը Ադրբեջանին կհատկացնի 2 միլիարդ եվրոյի ֆինանսական ներդրումային փաթեթ: Իհարկե, սա Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրով նախատեսված աջակցությունը չէ, համենայն դեպս, կարծես թե, խոսքն այդ մասին չէ, սակայն, փաստացի, ստացվում է, որ այդ իմաստով ԵՄ-ն «հավասարեցնում» կամ «մերձեցնում» է Կովկասի երկրների համար ֆինանսական հատկացումների մտադրությունները կամ ծրագրերը:

Ինչպես հայտնի է, նախորդ տարի ամռանը Եվրոպայի Խորհրդի նախագահի կովկասյան ռեգիոնալ այցի ընթացքում հայտնի դարձավ, որ Վրաստանն ԱԳ ծրագրի շրջանակում կստանա մոտ 3 միլիարդ եվրոյի աջակցություն, Հայաստանը՝ մոտ 1,6 միլիարդ, իսկ Ադրբեջանը՝ 160 միլիոն եվրոյի: Ի դեպ՝ այդ ժամանակ Ալիևն անգամ դժգոհեց «անհավասար» վերաբերմունքի համար: Ավելի ուշ, ԵՄ-ն հայտնեց Հայաստանին ու Վրաստանին լրացուցիչ վարկային մեկական միլիարդ եվրոյի օժանդակության պատրաստակամության մասին: Այդպիսով, Երևանի համար փաթեթը կազմելու է մոտ 2,6  միլիարդ եվրո, իսկ Վրաստանի համար՝ մոտ 4 միլիարդ եվրո:

Ստացվում է, որ վերոնշվածից զատ Բաքվում էներգետիկ հարցերի նախարարական նիստի ընթացքում հայտնի է դառնում, որ Բաքուն կստանա 2 միլիարդ եվրոյի ներդրումային օժանդակության հնարավորություն: Կասկած չկա, որ այդ փողը կգնա հենց էներգետիկ ծրագրերի: Այստեղ, իհարկե, ուշադրության առանցքային հանգամանքը այն է, որ ակնառու է դառնում Ադրբեջանի կարևորության աճն ուկրաինական ճգնաժամի ֆոնին:

Ըստ էության, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է Եվրոպայի համար բազմաթիվ ռիսկերի, այդ թվում էներգետիկ անվտանգության: Ավելին, դրանք արդեն իսկ գազի գինը Եվրոպայում հասցրել են գրեթե «աստղաբաշխական» աստիճանի: Իրավիճակը կարող է սրվել, եթե սրվի դիմակայությունն Ուկրաինայի շուրջ: Եվրոպան ինտենսիվորեն պատրաստվում է էներգետիկ այլընտրանքի աղբյուրների որոնմանը: Այդ գործընթացը բերել է իրավիճակի, երբ Ադրբեջանը դառնում է ԵՄ համար այդ այլընտրանքի կարևոր ուղղություններից մեկը, ինչի մասին եվրապաշտոնյաներն ու անգամ ԱՄՆ պաշտոնյաները խոսում են բաց տեքստով:

Կարող ենք փաստել, որ նշված հանգամանքներն անշուշտ մարտահրավեր է Հայաստանի համար` հաշվի առնելով այն բարդ ռեգիոնալ իրադրությունն ու հայ-ադրբեջանական խնդիրների հանգույցը, որ առկա է Հայաստանի և Արցախի շուրջ: Ընդ որում, այստեղ կա ռիսկի նվազագույնը երկու շերտ: Նախ Ադրբեջանը կարող է փորձել կապիտալիզացնել իր կարևորությունը նաև այդ հարցերում և պարզ չէ, թե  ինչ արձագանքի կարող է արժանանալ Արևմուտքում, իսկ մյուսը ՌԴ-ի հետ հարաբերության հանգամանքն է:

Ըստ էության, Ադրբեջանը, փաստորեն, հայտնվում է ՌԴ-ի հանդեպ մրցակցային իրավիճակում (չնայած համեմատություն անցկացնելն այդքան էլ տեղին չէ՝ հաշվի առնելով գոյություն ունեցող պաշարների տարբերությունը): Ըստ այդմ, առկա իրավիճակը Հայաստանից պահանջում է զգոնություն ու առանց էմոցիաների իրավիճակի ճիշտ գնահատում:

Արեն Հակոբյան

Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ