Հայ-թուրքական սահմանի բացումը մեծ վտանգ է և մեր տնտեսությունը առաջի 2-5 տարիների ընթացքում շոկ է ապրելու․ ՀՀ Երկրորդ նախագահ
Քաղաքական«Թուրքիայի հետ հարաբերություններում ես երբեք դեմ չեմ եղել, բայց դա ունի բնական ընթացակագ՝ նոտաներով իրար հետ փոխանակվում են , դիվանագիտական հարաբերություններ են ձևավորվում դեսպանատներ են բացում և սկսում են քննարկել այդ մակարդակի վրա, թե ի՞նչ կարգով մենք կարող ենք հաղթահարել այն խոչընդոտները, որոնք կան երկու երկրների միջև և այլն։ Ի՞նչ է հիմա կատարվում, ինձ համար հասկանալի չէ։ Այն ֆորմատը, որ ես այսօր տեսնում եմ, սա ոչ թե մենք բանակցում ենք Թուրքիայի հետ, այլ բանակցում ենք Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ, որի օրակարգը ձևավորել է Ադրբեջանը և այդ Ադրբեջանի կաղումից ձևավորած օրակարգը հնչեցվելու է Թուրքիայի կողմից, ինչը մեզ լավ տեղ չի տանելու և դա ճիշտ ճանապարհ չէ»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ենք ունենալու սահմանների բացումից ՀՀ Երկրորդ նախագահը նշեց․ « Վտանգը մեծ է, մի շարք ապրանքատեսակների համար պրովլեմային է լինելու։ Մեր տնտեսությունը որոշակի շոկ է ապրելու առաջի 2-5 տարիների ընթացքում։ Ես չեմ լսել, որևէ պրոֆեսիոնալ գնահատական, հաշվարկ, թե ի՞նչ հետևանքներ է ունենալու սահմանի բացումը և ինչպե՞ս ենք մենք պաշտպանելու մեր շուկան։ Իմ տպավորությունն այնպիսին է , որ այս մարդիկ ատում են արհեստավաժ մարդկանց, մասնագետներին»։