Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»


Իշխանության ստոր «մուխլյոժը»

Վերջին օրերին քաղաքական դիսկուրսի առանցքային թեման կապված է ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հետ․ ինչպես հայտնի է իշխանությունը ստեղծել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով՝ դրա գործունեության ժամկետը սահմանելով 6 ամիս։ Իհարկե, ժամկետները կարող են երկարաձգվել, սակայն տվյալ դեպքում սահմանված 6 ամիսն ունի խորքային պատճառ. իշխանությունը ցանկանում է օր առաջ ավարտել այդ հանձնաժողովի աշխատանքները, նշանակել պարտության մեղավորներին և անցնել առաջ։

Ակնհայտ է, որ պարտությունը, ինչպես նաև հազարավոր զոհերի արյունը խարան է, որից ցանկանում է մաքրվել անգամ բարոյականության հետ լրջագույն կոնֆլիկտներ ունեցող Նիկոլ Փաշինյանը։ Իսկ գլխավորը, որ անհրաժեշտ է դրա համար, մոռացումն է։ Նրան պետք է, որ հասարակությունը մոռանա վերջին պատերազմում կրած պարտությունը, ու եթե պետք է՝ անգամ զոհերին։

Միանշանակ է, որ զոհերի հիշատակը Փաշինյանին խանգարում է «խաղաղության դարաշրջան» բացել զոհերին սպանողների հետ։ Բայց քանի դեռ հասարակությունը հիշում է, նրանց ընտանիքները սգում են, դա որոշակի դժավարությունների է հանդիպում գոնե հանրային արձագանքների առումով։ Հետևաբար՝ Նիկոլն ուզում է բոլոր հնարավոր միջոցներով փակել պատերազմում պարտության թեման, որը, երևի նրա հաշվարկներով, կնպաստի համընդհանուր մոռացումին։

Համաձայնեք՝ այս իշխանության հիմքում ընկած է հիշողության դեմ պայքարը, հիշողության բռնաբարումը։ Եթե ներքին հակառակորդների դեմ պայքարի համար անհրաժեշտ է թարմացնել ոչ վաղ անցյալի հիշողությունը՝ «թալանի», «կոռուպցիայի» մասին պատմությունները թեժացնելու նպատակով, Փաշինյանը դա անում է բոլոր հնարավոր միջոցներով։ Բայց հանրային հիշողության բոլոր հատվածները չէ, որ ծառայում են նրան։ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար խանգարում է Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը, որի դեմ թաքնված պայքար նա ծավալում է արդեն մի քանի տարի։ Ադրբեջանցիների հետ մտերմության խոչընդոտը 44-օրյա պատերազմն ու հազարավոր զոհերն են. հիմա Փաշինյանը զբաղված է պատերազմի էջը փակելով։

Գուցե որոշակի պեսիմիստական, ավելի ճիշտ հակամարդկային հնչի, բայց հավանական է, որ հաջորդիվ նա զբաղվելու է զոհերի հիշողության դեմ պայքարով՝ հայասպանների հետ հարաբերությունների իդիլիան ամբողջական դարձնելու համար։ Նիկոլ Փաշինյանի համար պատերազմից հետո կյանքը շարունակվում է՝ բառի ինչպես փոխաբերական, այնպես էլ՝ ուղիղ իմաստներով։ Նրանք կա՛մ չեն ցանկանում, կա՛մ ունակ չեն հասկանալու, որ մի քանի հազար մարդու համար կյանքը դադարել է ուղղակիորեն, իսկ նրանց հարազատներն անգամ անուղղակիորեն չեն կարողանում ապրել «կյանքը շարունակվում է» ռեժիմով։ Դա նրանց թույլ չի տալիս հիշողությունը, որի դեմ առայժմ՝ լատենտ, բայց անողոք պայքարում է Նիկոլ Փաշինյանը։

Եթե հարցը փորձենք ներկայացնել մաթևոսյանական փիլիսոփայությամբ, ապա Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ մարդու ու անասունի արանքում ընկած հիշողությունը վերացնելու համար, որպեսզի մարդիկ հաշիվներ չպահանջեն սեփական երեխաների սպանության համար։

Տիգրան Մկրտչյան

Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան