Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»


Եվրոպան ցույց է տալիս իրական դեմքը

Որպես կանոն ԵՄ և միջազգային այդ կառույցի ներկայացուցիչները երբեք էլ չեն փայլել իրենց սկզբունքայնությամբ և իրենց իսկ կողմից առաջ քաշած արժեքների պաշտպանության հանդեպ հարգանքով ու հետևողականությամբ: Նրանց համար միշտ առաջնահերթ է եղել քաղաքական նպատակահարմարությունը և հատկապես` սեփական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև երկակի ստանդարտների քաղաքականությունը։ Ասվածին հավելենք, որ ըստ այդմ՝ անիմաստ է ակնկալել կամ մեծ հույսեր պահպանել, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պետք է ինչ-որ կերպ տարբերվի մյուսներից:

Օրերս իր հարցազրույցներից մեկում Վիկտորինը հայտարարել է, որ ՀՀ-ում բարեփոխվել է արդարադատության համակարգը: Ակնհայտ է, որ այդ համակարգն անվերջ բարեփոխվում է, և ԵՄ-ն դրա վրա հսկայական գումարներ է դուրս գրում, որից օգտվում են թե՛ հայ, թե՛ եվրաչինովնիկները, բայց Հայաստանում արդարադատության հետ կապված խնդիր կա, և դա փաստ է:

Դեսպանի խոսքում ոչ մի անդրադարձ չկա Հայաստանում առկա քաղբանտարկյալների, ընտրական իրավունքի ոչնչացման, տեղական ինքնակառավարման նկատմամբ ծաղրի մասին: Հավանաբար երկրում արդարադատության համակարգի մեծ առաջընթացի արդյունք է ԲԴԽ նախագահի ապօրինի հեռացումն ու նրա պաշտոնի յուրացումը, իշխանությունների կամքին դեմ գնացած որոշ դատավորների նկատմամբ սկսված աննախադեպ հալածանքները և արդեն իսկ առկա կալանավորման փաստը: Հարգարժան դեսպանը չի նկատում նաև մամուլի և ազատ խոսքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, նա խոսում է միայն օրենքի կիրառման հավասարության մասին։ Դրան զուգահեռ  չեն տեսնում, որ հայհոյանքի համար մտցվում է քրեական հոդված, որը կիրառվում է ակնհայտ խտրականությամբ:

Ի դեպ՝ Վիկտորինի մտքի փայլատակումը վերաբերում էր ոստիկանության բարեփոխումներին: Խոսելով ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումների կոնկրետ արդյունքների մասին՝ նա նշել է. «Երբ պարեկային ծառայության մեքենաները հայտնվեցին փողոցներում, դա բարեփոխումների տեսանելի արդյունքն էր»: Ստացվում է՝ դեսպանի համար ոստիկանությունը մեքենաներն են, ոչ թե ոստիկանները և նրանց վերաբերմունքը քաղաքացիների ու իրավակարգի պահպանման նկատմամբ: Այլ կերպ ասած՝ եթե ոստիկանության մեքենաները հնանան, ոստիկանության բարեփոխումներն առոչինչ կլինեն, և կարիք կլինի նոր բարեփոխումների:

Ըստ էության, հարցազրույցի առանցքն այն է, որ ԵՄ ներկայացուցիչը, փաստացի, խոստովանում է, որ ԵՄ ու եվրոպական արժեքներ այլևս չկան: Երբ լրագրողը հարց է տալիս  առանց վիզային ռեժիմի ԵՄ տարածք մուտքի մասին, ԵՄ դեսպանն արդարանում է, թե իրենք ամեն ինչ անում են, բայց այդ հարցը Հայաստանը պետք է համաձայնեցնի ԵՄ անդամ 27 երկրների հետ: Այլ կերպ ասած՝ թեման շեղում է՝ ակնարկելով, թե «թեմայի հասցեատերը մենք չենք»:

Ամփոփելով արձանագրենք, մի կարևոր դետալ․ վերջին շրջանում ԵՄ-ն խորը դեպրեսիայի մեջ է, և միության գոյությունը կամաց-կամաց ֆորմալ բնույթ է ստանում: Պատճառներից մեկն էլ միության անդամների` իրար հակադիր պետական և տնտեսական շահերն են:

Տիգրան Մկրտչյան

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր Կամենդատյան