Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անդրադարձել է մադրիդցիների 16-խաղյա անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքին և նշել.
«Այս թիմն ակումբի 112-ամյա պատմության մեջ նոր ռեկորդ է սահմանել: Մենք դեռ այսքան հաջող շրջան չէինք ունեցել: Հպարտանում ենք մեր խաղացողներով, մարզիչներով, նրանք բոլորը գիտեն, որ անհնարինից լեգենդ է ծնվում»,- Պերեսի խոսքը մեջբերում է marca-ն: