Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios


Երևանն ընկել է բուռն քաղաքական գործընթացների տենդի մեջ. ի՞նչ հարաբերություններ կհաստատեն Ռուսաստանն ու Ադրբեջանը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

ukraina.ru-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ստորագրել են երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը ցույց է տալիս հարաբերությունների անցումը նոր մակարդակի։ Այն, որ կողմերը հանդիպման ժամանակ քննարկելու են տարածաշրջանի հարցերը, նախօրոք հայտնի էր, թեմաներից մեկը «Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացումն» էր։

2020 թվականին ստորագրած եռակողմ հայտարարությունը, որը դադարեցրել էր պատերազմը, դարձել է հակամարտության կարգավորման հիմնական փաստաթուղթը: Իսկ մինչ այդ «եռանկյունին» ավելի քան երկու տասնամյակ դիվանագետները քննարկել են խնդիրները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, սակայն գործընթացը հանդիպումներից այն կողմ չի անցել, և ռազմական գործողությունների ավարտից հետո իրադարձությունների զարգացումն արդեն փաստացի առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի է։ Բայց Երևանն ընկել է բուռն քաղաքական գործընթացների տենդի մեջ. այնտեղ համաձայնագիրը համարվում է դե ֆակտո հանձնում և չի ընկալվում որպես առևտրային ուղիները զարգացնելու հնարավորություն։

Արդյունքում հիմա Մոսկվան ու Բաքուն են հիմնականում ներգրավված նոր կապերի ստեղծման մեջ։ Այնուամենայնիվ, հանդիպման քաղաքական ֆոնը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տալիս, քանի որ Ալիևի այցից մեկ օր առաջ Կրեմլը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։ Բանն այն է, որ մինչ այդ՝ 2022 թվականի հունվարին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով Ալիևը աշխատանքային այցով Կիևում էր։ Դա Ադրբեջանի ղեկավարի առաջին այցն էր հետմայդանյան Ուկրաինա, որն այդ երկիրը համարում է իր ռազմավարական գործընկերը, և դա ուղղակիորեն է գրված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որտեղ, Ադրբեջանից բացի, նման կարգավիճակ ունի նաև Թուրքիան։

Բաքուն ուներ և ունի հստակ սահմանված տնտեսական շահեր ուկրաինական տափաստաններում, քանի որ նախկին ուկրաինական ԽՍՀ-ն ադրբեջանական արտադրանքի համար կարևոր արտահանման շուկա է: Կիևի՝ Բաքվի հետ համագործակցությանը տված կարևորության մասին է վկայում այն փաստը, որ Զելենսկին, որը նոր էր նախագահ ընտրվել 2019 թվականին, SOCAR-ի բենզալցակայանում ճաշակել էր դոներ քյաբաբ (շաուրմա): Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ, գյանջեցի Գյունդուզ Մամեդովը կապված է «ԼուկոյլՈւկրաինա» ընկերության հետ. նրա հայրն է ղեկավարում այն, իսկ կրտսեր եղբայրը ղեկավարում է SOCAR-ի ուկրաինական մասնաճյուղը։ 2021 թվականին Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի դեմ բռնաճնշումները հանգեցրել են նրան, որ նրա ընկերությունը դուրս է մղվել շուկայից, և նրա տեղը զբաղեցրել է ադրբեջանական կառավարում ունեցող Coral Energy-ն:

Բաքուն մտադիր է ընդլայնել համագործակցության շրջանակները Ուկրաինայի հետ։ Ադրբեջանը մտահոգված է իր պարենային ապահովմամբ, և երկու երկրների միջև առևտրի կենտրոնացումը վառելիքի և էներգետիկայի ոլորտից տեղափոխվել է դեպի սննդի արտադրություն և գյուղատնտեսություն: Երևի այդ պատճառով էլ Պուտինի և Ալիևի հանդիպումից առաջ ադրբեջանական լրատվամիջոցներն ընդգծել են, որ Ադրբեջանը չի բարեկամանում որևէ մեկի հետ ընդդեմ ուրիշի։ Ընդ որում, եթե Բաքվի արտաքին քաղաքականության մեջ «բազմաուղղվածության» հետքեր փնտրենք, ապա դրանք բավականին են։ Այսինքն, Բաքվին կարելի է համարել արտաքին քաղաքականության պրագմատիկ կուրսի հետևորդ, որը, ընդ որում, վերագրվում է հենց Մոսկվային։ Ռուս կովկասագետ Նուրլան Գասիմովը ukraina.ru-ին տված իր մեկնաբանության մեջ նշել է, որ ներկա իրադարձությունն ամփոփում է հարաբերությունների զարգացման այն բոլոր փուլերը, որոնք անցել են կողմերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ի վեր։ «Ավելի որոշակիություն կլինի, կապերն իսկապես ռազմավարական են դարձել։

Բայց դժվար թե այն հասնի հարաբերությունների այնպիսի մակարդակի, ինչպես Մոսկվան ունի Երևանի հետ. Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի կազմում է և Ռուսաստանի պաշտոնական ռազմական դաշնակիցն է։ Բայց, միևնույն ժամանակ, Բաքվի և Մոսկվայի փոխգործակցությունը չունի նույն բնույթը, ինչը առկա է Մոսկվայի և Անկարայի միջև, որտեղ համագործակցության հետ մեկտեղ կա նաև մրցակցություն։ Եթե Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հակասություններ կան, ապա դրանք կհարթվեն»,- պարզաբանել է նա։ Մասնավորապես, Կրեմլում հանգիստ են վերաբերվում Անկարայի հետ Բաքվի սերտ կապերին և Ուկրաինայի հետ Ադրբեջանի համագործակցությանը։ «Պուտինն ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է աշխատել Ուկրաինայի հետ, ապա Մոսկվայում դրա դեմ որևէ բողոք չկա»,- ասել է զրուցակիցը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարին անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հարցը, որի մասին նա բացահայտորեն է խոսում, մասնավորապես ռուս խաղաղապահների կարգավիճակի մասով։ Ըստ ամենայնի, այդ հարցերը քննարկվել են փակ դռների հետևում, ենթադրել է Գասիմովը։ Քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթաևը ukraine.ru-ին տված մեկնաբանությունում նշել է, որ իրադարձությունների նախապատմությունն է դեռևս որոշում հան դիպ ման երանգը։ «Ադր բ ե ջ ա ն ը 1990-ականներից ի վեր Թուրքիայի հետ սկսել է զարգացնել ռազմական և քաղաքական համագործակցությունը, սակայն Բաքուն բավական գործնական հարաբերություններ ունի նաև Մոսկվայի հետ, և Ադրբեջանը ինտեգրվում է ռուսական տնտեսության մեջ։ Պուտինն ու Ալիևը նաև գործընկերային հարաբերություններ ունեն, Ադրբեջանի նախագահն իր ռուս գործընկերոջն ընկալում է որպես արդյունավետ քաղաքական մենեջեր, որի հետ համագործակցությունն օգտակար է։ Եվ դա հատկապես այն դեպքում, երբ հետխորհրդային տարածքում պետք է որոշես՝ կա՛մ կտրուկ դեմ ես Մոսկվային, կա՛մ չեզոք ես ու պահպանում ես քո շահերը։

Բաքվի ընտրությունն ակնհայտ է՝ Ալիևն իրեն թույլ է տվել կոշտ հակաարևմտյան հռետորաբանություն և ճնշում է գործադրել արևմտյան հիմնադրամների և իսլամիստների վրա,- նշել է Աթաևը,- այսինքն, Ռուսաստանն ու Ադրբեջանը, արտաքին աշխարհի հետ երեք տասնամյակ անկախ հարաբերություններ կառուցելուց հետո դաշնակից են դարձել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է