Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը տեղեկացրել է, որ ավարտվել է իր պայմանագիրը բելառուսական «Գոմելի» հետ:
Բադոյանը շնորհակալություն է հայտնել թիմին, խաղընկերներին՝ մասնավորապես նշելով.
«Այսօր ավարտվեց «Գոմելի» հետ պայմանագիրս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմին, երկրպագուներին և ֆուտբոլիստներին՝ համատեղ աշխատանքի համար: Հաջորդ մրցաշրջանում «Գոմելին» հաջողություն եմ մաղթում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը: