Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան


Թուրք-ադրբեջանական նոր թակարդի ռիսկերը

Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները բավական ակտիվորեն սկսել են գեներացնել այն միտքը, թե ռուս-ուկրաինական պատերազմը և դրանից բխող ռիսկերը պետք է սթափեցնեն Հայաստանին և մղեն օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման: Ըստ ադրբեջանական վերլուծաբանների՝ հայկական կողմն այլևս չպետք է հապաղի, քանի որ, ըստ նրանց, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում «նվաճած» արևմտյան նոր պատժամիջոցների և խնդիրների պարագայում Հայաստանին աջակցելու հարցը Ռուսաստանին որոշակի ժամանակ շատ քիչ է  հետաքրքրելու:

Օրերս ադրբեջանական պարբերականներից մեկը գրել էր. «Որքան էլ տարօրինակ թվա, բայց ինչ-որ չափով տարածաշրջանային կայունությունը կախված է Հայաստանից: Ավելի ճիշտ՝ երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նրա ցանկությունից: Երևանում պետք է հասկանան՝ ինչ է տեղի ունենում աշխարհում, ինչ զարգացումներ են տարածաշրջանում, պետք է հրաժարվել ռևանշի մասին մտքերից, որոնք կհանգեցնեն տխուր հետևանքների»։

Ավելին, Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այս տրամաբանության մեջ ակնարկել է, թե պատրաստ են տարածաշրջանի երկրների հետ համագործակցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված Շուշիի հռչակագրում ներառված հարցերի տրամաբանության շրջանակում: Այստեղ բխում է, մի պարզ իրողություն. քանի որ Շուշիի հռչակագրում նաև անվտանգային խնդիրներ են ներառված, ստացվում է՝ Թուրքիան ՀԱՊԿ անդամ Հայաստանին անվտանգային երաշխիքնե՞ր է առաջարկում։

Մինչ այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն իր հերթին՝ դիմելով Հայաստանին, նշել էր, թե երկար տարիներ հայ-թուրքական սահմանը փակ է եղել, սակայն 44-օրյա պատերազմը և դրա ելքն այլ իրողություն են ստեղծել տարածաշրջանում, ուստի Հայաստանը պետք է կնքի հաշտության պայմանագիր իրենց հետ, կարգավորի հարաբերությունները հարևանների հետ՝ շեշտելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա է լիարժեք կոորդինացիա:

Ի դեպ հավելենք, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում չի անտեսվել «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ որպես կարևորագույն նախագիծ: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աշխատանքները կոորդինացվում են Ադրբեջանի հետ: Եվ այդ կոորդինացումը շարունակվելու է: Կարևոր է նաև «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը»,- ընդգծել է Չավուշօղլուն:

Մնում է եզրակացնել, թե ի՞նչ նոր նախապայմաններ են մշակվում, բացի նրանցից, որի մասին բարձրաձայնվում է՝ դելիմիտացիայից մինչև Արցախից «հայկական զորքերի դուրսբերում», պարզ կդառնա, թերևս, առաջիկայում:

Հավելենք, որ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակում են լռել, թեպետ, ըստ էության, նա տվել է իր համաձայնությունը Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու հարցում: Խնդիրն այն է՝ ի՞նչ նոր զիջումներ են պահանջելու մեզանից Թուրքիան և Ադրբեջանը՝ օգտվելով ռուս-ուկրաինական ճգնաժամից:

Տիգրան Մկրտչյան

«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան