Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան


Տենդի մեջ գտնվող զինվորին զինակիցներն են բարձրացրել դիրք. մանրամասներ 10 ամիս անհետ համարվող Նորիկ Մկրտչյանի գործից

Հասարակություն

Դասալքության մեջ մեղադրվող եւ շուրջ տասը ամիս (2021թ.–ի մայիսի 18-ից, խմբ․) անհետ համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի մայրը հարուցված քրեական գործի շրջանակում առերեսում է ունեցել սպայական կազմի ներկայացուցիչների հետ։

Քրեական գործը հարուցվել էր Նորիկ Մկրտչյանի անհետանալուց երկու ամիս անց՝ 2021 թվականի հուլիսին, իսկ առերեսումները սկսվել են այն ժամանակ, երբ Լուսինե Վիրաբյանը գործով ներգրավվել է որպես Նորիկ Մկրտչյանի պաշտպան։ 

«Նորիկի մայրը առերեսվել է զորամասի հրամանատարական կազմից՝ «կամբատի» հետ։ Մյուս շաբաթ կարեւոր առերեսում է սպասվում դիրքի ավագի հետ։ Այն տվյալները, որոնք հայտնել են ծնողին, եւ այն տվյալները, որոնք ասվել են քննչական մարմնին որպես ցուցմունք՝ էականորեն տարբերվում են միմյանցից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորիկ Մկրտչյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը։

2021թ.–ի մայիսի 18–ից անհետ համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը հունվարի 13–ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել  ԱԱԾ եւ Ռազմական ոստիկանություն։

«Վարույթն իրականացնող մարմինն այդքան էլ լավ չի հասկանում՝ ինչ է նշանակում դիմումը, ինչ՝ հանցագործության մասին հաղորդումը։ Եթե ծնողը պատմել է, որ ինչ-որ դեպք է եղել եւ դրա հետեւանքով տղան անհետացել է, պետք չի, որ Ռազմական ոստիկանությունը այդ հաղորդումը կցի քրեական գործին եւ նույն գործը վարող քննիչն էլ ասի՝ իրականացվում է քննություն։ Իսկ քննությունը տարվում է մի ուղղությամբ, որ առանց որեւէ փաստի զինվորը ինքնակամ թողել է զորամասը, բայց  թե զինվորը ինչ պայմաններում է անհետացել, դրա հետ կապված քննություն չի կատարվում։ Հարուցված քրեական գործի շրջանակում որեւէ մեկը կարգավիճակ չունի, ո՛չ տուժողը, ո՛չ էլ պաշտպանական կողմից որեւէ մեկը, այսինքն՝ չկա մեղադրյալ, կասկածյալ։ Հետաքրքիր է՝ գրեթե մեկ տարի ինչ է կատարվել այդ քրեական գործով»,- ասաց անհետ համարվող ժամկետային զինվորի պաշտպանը։

Լուսինե Վիրաբյանին պարզ չէ, թե ինչ հիմքով է Նորիկ Մկրտչյանին մեղադրանք առաջադրվել. «Սին մեղադրանք է, նույնիսկ վարույթն իրականացնող մարմնին չէ դա պարզ, որովհետեւ չկա որեւէ մեկը, որը կպատմի, թե ինչպես է Նորիկը լքել զորամասը կամ էլ դիրքը»։

Պաշտպանը կասկածներ ունի, որ ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի անհետանալու վերաբերյալ տվյալները թաքցվում են։

«Կարծում եմ՝ ինչ-որ միջադեպ է եղել, ինչի հետեւանքով էլ թաքցվում են տվյալները։ Մայիսի 18-ին, երբ ծնողն իմացել է տղայի անհետանալու մասին, Ռազմական ոստիկանությունում «պատահական» Նորիկի հեռախոսը բերել են ու ասել, թե հենց նոր են գտել, ծնողն իմացել է հեռախոսի կոդը եւ բացել։ Ամիսներ անց՝ 2022 թվականի հունվարի 27-ին քննիչին հարցրել եմ, թե որտեղ է հեռախոսը, վերծանում արվե՞լ է, ի պատասխան քննիչն ասաց՝ հեռախոսն ուղարկել ենք փորձաքննության, այլ կերպով բացելու համար։ Եթե ծնողը պատրաստակամ է օգնել քննությանը, ու նա կարող էր այդ հեռախոսի կոդը բացել, ինչի՞ համար եք ամիսներ շարունակ էդ հեռախոսը պահել։ Քննիչն ասում է՝ մենք ուրիշ ձեւով էինք ուզում բացել, ուրիշ ձեւը ո՞րն է։ Իսկ գուցե հեռախոսի մեջ ինչ-որ տվյալ կար, եւ փորձ է կատարվում թաքցնել դա»,- նկատեց պաշտպանը։

Շարունակությունն՝ այստեղ

Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՔաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին