Reuters-ը գրում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին կիրակի հերթական անգամ ԱՄՆ հասցեին ուղղված սուր քննադատությամբ է հանդես եկել: Նա մատնանշել է ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումները, որոնց ամենավառ ապացույցը դեռահաս սևամորթի սպանությունն է ամերիկացի ոստիկանների կողմից, ինչը առաջ է բերել տեղի բնակիչների արդար ցասումն ու ընդվզումը:
Այաթոլլան ասել է, որ Միացյալ նահանգներում սևամորթների հանդեպ Լինչի դատաստան են տեսնում:
“Այսօրվա աշխարհը կեղծիքի ու բռնապետության աշխարհ է` մարդու իրավունքների դրոշի ներքո թաքնված: Այն, ինչ այսօր կատարվում է Ֆերգյուսոնում: Նայեք, թե ինչով ու ինչպես են սպառնում սևամորթներին ԱՄՆ-ում: Դա կատարվում է այսօր, և ոչ թե հիսուն կամ հարյուր տարի առաջ: Ռասսայական խտրականությունը վրստին դիլեմա է ԱՄՆ-ում”,- հայտարարել է այաթոլլան միաժամանակ նաև իր քննադատությունն ու ֆերգյուսոնյան դեպքերի լուսանկարներ դնելով նաև թվիթերյան իր միկրոբլոգում: