Իրանական Iran Air ավիաընկերությունը դադարեցրել է Թեհրան-Բաքու-Թեհրան երթուղով ավիաթռիչքները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Ավիաընկերությունում հայտնել են, որ այդ ուղղությամբ թռիչքները ենթադրաբար կվերսկսվեն 2015 թվական փետրվարից: Ընկերությունը չի հայտնել դեպի Բաքու թռիչքները չեղյալ հայտարարելու պատճառը: