Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»


Հայաստանի ղեկավարությունը սպասում է Ռուսաստանի դիրքորոշմանը

Արցախում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող տարածքներ են հանձնվում Ադրբեջանին, իսկ ռուսական կողմը չի հակազդում: 

Այս թեմայի մասին Orer.am կայքը զրուցել է քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։ 

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցողին Անդրեաս Ղուկասյանն ասաց, որ Ռուսաստանը պատրաստ չէ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտել և փորձում է խուսափել պատերազմից, ամեն կերպ զիջում ու նահանջում է․ «Ռուսաստանի Դաշնությունը պիտի որոշում կայացնի իր գործողությունների վերաբերյալ։ Հայաստանի ղեկավարությունը հավանաբար սպասում է այդ դիրքորոշմանը, որովհետև ըստ էության, եթե Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են վերսկսել ռազմական գործողությունները, Ռուսաստանը, որը 2020 թվականի նոյեմբերի 10-ից իր վրա է վերցրել Արցախի պաշտպանության համար պատասխանատվությունը, պետք է կողմնորոշվի՝ ինքն այդ գործառույթն ի վիճակի՞ է կատարել, թե՞ ոչ։ Հիմա շատ անորոշ վիճակ է հայկական կողմի համար, որովհետև մի կողմից ռուսական զորքերի ներկայությունը կա, մյուս կողմից արդեն հիմա երևում է, որ իրենք ի վիճակի չեն որևէ հակազդեցություն ունենալ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին։ Ըստ էության դա կնշանակի պատերազմի վերսկսում, և Հայաստանը դրանից բխող բոլոր քայլերը պետք է անի։ Հայաստանը չի կարող իր վրայից հանել արցախահայության պաշտպանության պատասխանատվությունը։ Եվ կամա թե ակամա նման զարգացումների դեպքում, եթե Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հիմա չգտնեն ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծում, մեզ համար պատերազմը դառնում է անխուսափելի»։ 

Հարցին թե արդյո՞ք գործող իշխանությունը կգնա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ճանապարհով Անդրեաս Ղուկասյանն ասաց․  «Եթե Հայաստանի ղեկավարությունն ընտրի ազգային շահերի դավաճանության ուղին և փորձի իրականացնել Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագիրը, որին աջակցում է Ռուսաստանը, ապա դա ունենալու է հետևանքներ, որոնք կարտահայտվեն նրանով, որ, օրինակ՝ Ֆրանսիան և այլ պետություններ կճանաչեն Արցախի Հանրապետությունը: Այսօր Ֆրանսիան ու ԱՄՆ-ն սահմանափակված են փաստով, որ հանդիսանում են հակամարտության կարգավորման միջնորդ կողմ ու չեն կարող նման քայլի գնալ, բայց եթե Հայաստանն իր գործողություններով տապալի Մինսկի խմբի ձևաչափը, ապա կլինեն համապատասխան քայլեր կոլեկտիվ Արևմուտքի կողմից, որոնք Հայաստանի կառավարության համար կստեղծեն շատ բարդ իրավիճակ»:

Սոնա Գիշյան

Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան