Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան


Երկար հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածաշրջանում զարգացումների ընթացքը տանում է նրան, որ Հայաստանը այս իշխանությունների «շնորհիվ», ցավոք, քիչքիչ կորցնում է իր սուբյեկտայնությունը և վերածվում աշխարհաքաղաքական մանրադրամի։ Եթե Արցախյան երկրորդ պատերազմից առաջ որևէ մեկը կանխատեսեր հայկական կողմի համար դրա ծայրահեղ ծանր արդյունքները, ապա նրան ոչ ոք լուրջ չէր ընդունի։

Այսինքն, հանրության մեջ վտանգի ու սպառնալիքի գիտակցումը չի եղել համապատասխան մակարդակի։ Իսկ եթե հանրությունն ընդհանրապես առավել խորը գիտակցում ունենար, թե երկարաժամկետ հեռանկարում ինչպիսի հետևանքներ կարող են լինել՝ ի վնաս Հայաստանի, միգուցե իրավիճակն այլ լիներ։ Իսկ այն դեպքում, երբ հանրությունը խորքային առումով ըմբռներ տեղի ունեցող իրադարձությունները, տեսարանները մի կողմ թողնելով՝ կոնկրետ պահանջներ կդներ իշխանության առաջ, իսկ եթե իշխանությունները չկարողանային այդ խնդիրները լուծել, ապա նրանք ստիպված կլինեին հեռանալ։ Ուստի հանրային ընկալման ու հանրային գիտակցության հետ կապված այս հարցը արմատական և համապարփակ վերլուծության կարիք ունի։ Խնդիրն այն է, որ իրական անվտանգության ու բարեփոխումների փոխարեն իշխանափոխությունից հետո հանրությանն են հրամցվել միայն տեսարաններից բաղկացած «անվտանգությունն» ու «փոփոխությունները»։

Եվ մարդիկ, օրինակ՝ տեսնելով նոր գնված ինքնաթիռների ֆոնին Փաշինյանի նկարները, մտածել են, թե իրենք ավելի անվտանգ երկրում են ապրում, թե նախկինները թալանել են, իսկ «փրկիչ» Նիկոլը ինքնաթիռներ է գնում, բոլորիս անվտանգությունն է ամրապնդում։ Միևնույն ժամանակ, վտանգի շուրջ հանրային զգոնության թուլացմանն է նպաստել կեղծ խաղաղասիրական քարոզը, որը մինչ օրս էլ շարունակվում է։

Այս քարոզչությունը մի օրվա գործ չէ, տարիներ շարունակ տարբեր շրջանակներ ու դրսի ՀԿ-ներից սնվող ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ փորձել են արմատավորել այն մտայնությունը, թե Արցախը բեռ է, իսկ Թուրքիայից ու Ադրբեջանից սպասվող սպառնալիքն ուղղակի չափազանցված է, քանի որ նրանց հետ համագործակցելու դեպքում նույնիսկ հնարավոր է զարգանալ։ Իհարկե, չենք ասում, որ պետք է ընկնեինք հակառակ ծայրահեղության մեջ և ռազմատենչություն քարոզեինք, պարզապես անհրաժեշտ էր մարդկանց զգոնությունը բարձր մակարդակի վրա պահել, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը հասկանար, թե կոնկրետ ինչ վտանգներ պետք է սպասել, ինչպես կարելի է օգտակար լինել երկրի անվտանգությանը և տնտեսությանը, այլ ոչ թե երբ պատերազմն արդեն սկսված լիներ, անկազմակերպվածությունը գերիշխող դառնար, ու երկրի ղեկավարը ուղիղ եթեր դուրս գար և փորձեր ինչ-որ կերպ կամավորական ջոկատներ ձևավորելու հրահանգներ տալ ու ուղղորդել։

Մեկ այլ կարևոր հարց է նաև հակառակորդի ունեցած տեխնիկական, ռազմական հնարավորությունների վերաբերյալ նախօրոք տվյալներ ունենալը, մշակելը և, դրան համապատասխան, եզրահանգումներ անելն ու ռազմավարություն մշակելը։ Օրինակ՝ Թուրքական «Bayraktar TB2» անօդաչուների հարցը շատ է քննարկվում, բայց մի՞թե հնարավոր չէր դրան հակադրող միջոցներ ունենալու մասին մտածել պատերազմից առաջ։ Այս ԱԹՍ-ների կիրառման ու տեխնիկական բնութագրերի մասին տեղեկություն կարելի էր ստանալ դեռևս 2018 թվականի աշնանը, երբ թուրքական լրատվամիջոցները սկսեցին գրել, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում դրանք ձեռք բերելու նպատակով։ «Bayraktar TB2»-ների բնութագրերի մասին կարելի էր տեղեկանալ, քանի որ դրանք լայնորեն կիրառվում էին Սիրիայում և Լիբիայում։

Թերևս իրավիճակը սթափ չգնահատելու արդյունքում է, որ այս հարցն անտեսվեց իշխանությունների կողմից, և միայն պատերազմի ընթացքում այդ տիպի ԱԹՍ-ների խոցումից հետո է հայկական կողմն այն ուսումնասիրում՝ հասկանալով, որ Թուրքիան դրանք հավաքելու համար տարբեր երկրներից գնված պահեստամասեր ու դետալներ է ձեռք բերում, որից հետո մեր ուժերը կենտրոնացնում ենք, որպեսզի արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունները պահեստամասեր չվաճառեն կամ կառավարությունները թույլ չտան։ Ստացվում է, որ «խաղաղության դարաշրջանն» ուղղակի ուտոպիա է, իսկ գոյատևելու միակ ելքը ժամանակակից պահանջներին համապատասխան անվտանգության համակարգ կառուցելն է։

Սակայն ժամանակի կորուստը աշխատում է ի վնաս մեզ, քանի որ ներկա պայմաններում իրադարձությունները և տեխնոլոգիական զարգացումը շատ արագ են առաջընթաց ապրում, ու հետ չմնալու համար անհրաժեշտ է շարժվել առկա միտումներին համապատասխան։ Բայց գործող իշխանությունների պաշտոնավարման պայմաններում մեր հանրային օրակարգը լցված է երկրորդական ու ոչ հրատապ հարցերով, աղով, ծխախոտով, սնդիկային ջերմաչափով, այնինչ երկար հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, քանի որ դրանից հետո ուշքի գալն ավելի մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջելու։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին