Armlur.am-ը գրել է, որ «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնին հայ-լեհական համատեղ «Կաթնեղբայրը» ֆիլմը միանգամից երկու մրցանակ է ստացել.«Հայկական համայնապատկեր» անվանակարգում կարճամետրաժ ֆիլմերի մեջ այն արժանացել է «Ոսկե ծիրան» առաջին մրցանակի, բացի այդ՝ լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթևոսյան» մրցանակ է տրվել սցենարի հեղինակներ ռեժիսոր Վահրամ Մխիթարյանին ու Ալեքսանդրա Մայջինսկային: Ըստ կայքի՝ ֆիլմը նկարահանվել է ՆԳ նախկին նախարար, տարագիր գրող Վանո Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» հայտնի պատմվածքի հիման վրա: