Նորվեգիան դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի Արևելյան Եվրոպայում մշտական ռազմական բազաների տեղակայմանը: Այսպիսի հայտարարություն է արել երկրի վրաչապետ Էռնա Սուլբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո: Միաժամանակ, սակայն հայտարարել է, որ դաշինքի ազդեցության ընդլայնումը այդԱրևելաեվրոպական տարածաշրջանում համապատասխանում է Նորվեգիայի շահերին:
Էռնա Սուլբերգը նկատել է, որ Նորվեգիան պատրաստ է հստակ կատարել միջազգային այն պայմանավորվածություններն ու պարտականությունները, որոնք վերբերում են զորավարժություններին ու պլանային ուսուցմանը, սակայն մշտական բազաների տեղակայմանը դեմ է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործոց նախարար Ռոդսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություններին հաջողվել է հասնել նախնական համաձայնության դաշինքի զորակազմը Արևելյան Եվրոպայում ընդլայնելու ուղղությամբ: