Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


«Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման կամ Ղարաբաղի բանակը զինաթափելու մասին հայտարարությունները բացարձակ մանիպուլյացիա են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն «Ղարաբաղում սրվել են տեղագրական պատերազմները» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի ղեկավարության և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հարաբերությունները, որոնք նախկինում էլ հարթ չեն եղել, լրջորեն վատթարացել են։ Մարտի 26-ին կողմերը փոխանակվել են ծայրահեղ կոշտ մեղադրանքներով։

Հիշեցնենք, որ մարտի 24-ի երեկոյան հայկական կողմը հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերը հատել են շփման գիծը և գրավել Փարուխ գյուղը։ Ադրբեջանական զորքերի նման տեղաշարժեր նախկինում էլ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, ինչը վիճելի է դեռ խորհրդային տարիներից, բայց երբեք նման բան չէր եղել Ղարաբաղում, որտեղ վերահսկողության գոտիների սահմանները բավականին հստակորեն են սահմանված ռուս խաղաղապահների կողմից։ Թերևս հենց դա է ստիպել ռուս զինվորականներին այս անգամ միանշանակ աջակցել հայկական կողմին, այլ ոչ թե պարզապես երկխոսության կոչ անել Բաքվին ու Երևանին։

«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի զինված ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքի ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ստեղծել հենակետ։ Կոչ է արվում ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերել»,- ասել են ռուս զինվորականները։ Անմիջապես հետևել է Բաքվի պատասխանը, և, ի թիվս այլ բաների, դժգոհություններ են հնչել ռուսական փաստաթղթում օգտագործված տեղանունների վերաբերյալ։ «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անունով վարչական-տարածքային միավոր չկա։ Հայտարարության մեջ նշված գյուղի անունը ոչ թե Փարուխ է, այլ Ֆարրուխ»,հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես պնդել էր, որ խորհրդային «Լեռնային Ղարաբաղ» տերմինի փոխարեն պարզապես պետք է օգտագործել «Ղարաբաղ» կամ «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան» անվանումը, որն ամրագրված է Ադրբեջանի օրենսդրությամբ:

Իսկ ընդհանրապես, Ադրբեջանի ՊՆ-ն ռուսական հայտարարությունն անվանել է «միակողմանի և իրականությունը չարտացոլող»։ «Ադրբեջանական կողմը հայտնում է, որ անցակետերում ճշտվել են դիրքերն ու տեղակայման վայրերը, չնայած դրան, մարտի 26-ի առավոտյան հայկական անօրինական զինված խմբավորումները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի դեմ: Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում Ռուսաստանի ՊՆ-ին՝ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, ապահովել հայկական բանակի մնացորդների և ապօրինի հայկական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքներից»,- եզրափակել է նախարարությունը։ Այսպիսով, Բաքուն վերադարձել է 2020 թվականի վերջից շարունակվող այն վեճին, որը վերաբերում է եռակողմ համաձայնագրի մեկնաբանմանը։

Չորրորդ կետում, որին վկայակոչում են ադրբեջանցի զինվորականները, ասվում է, որ «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։ Սակայն հայկական կողմը պնդում է, որ այս պահանջը վերաբերում է միայն Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջաններին, որոնք պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և թույլատրվում է ռազմական ներկայություն ռուս խաղաղապահների գործողության գոտում։ Հարցի լուծումը բարդանում է նրանով, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի բոլոր հայկական զորամիավորումները համարում են Արցախի պաշտպանության բանակ, այսինքն՝ տեղական ուժեր, և պնդում են, որ այնտեղ Հայաստանից ժամկետային զինծառայողներ չկան։

Այն, որ Երևանի դիրքորոշումը հենց դա է, հաստատել է հայ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինաթափման մասին խոսք չկա,- ասել է նա kommersant.ru-ին տված հարցազրույցում,դա նույնիսկ նշել է Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի իր ելույթում, երբ Ադրբեջանի նախագահը նշել է այն տարածքները՝ Լաչինի, Աղդամի, Քելբաջարի շրջանները, որտեղից Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը։ Ղարաբաղում հայկական բանակ չկա, կա ԼՂՀ պաշտպանության բանակ, որը բաղկացած է կամավորներից, պայմանագրային զինծառայողներից և տեղացի ժամկետային զինծառայողներից։ Այսինքն, Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման կամ Ղարաբաղի բանակը զինաթափելու մասին հայտարարությունները բացարձակ մանիպուլ յացիա են»։

Իր հերթին, քաղաքական վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը kommersant.ru-ին հակառակն է հայտնել. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարտադրում է տարածաշրջանից դուրս բերել հայկական բոլոր զինված ստորաբաժանումները, և ոչ միայն Հայաստանի գործող բանակը։ Նրա խոսքով, «Հայկական զինված ուժերի դուրսբերում» ձևակերպումը, որն օգտագործվում է փաստաթղթում, «ենթադրում է տարածաշրջանի ամբողջական ապառազմականացում, այսինքն՝ ներառյալ նաև Ղարաբաղի հայերի զինաթափում»։ «Խոսքը ոչ միայն Հայաստանի զինվորականների, այլ բոլորի մասին է, ում ազգանունը վերջանում է «յան»-ով,- ասել է Մամեդովը,- նման ձևակերպումը դիտմամբ է օգտագործվել»։ Ինչ վերաբերում է ռուսական մեղադրանքին, թե ադրբեջանցի զինվորականները մտել են խաղաղապահների տարածք, ապա փորձագետը դա անհիմն է համարել։

«Ղարաբաղում վերահսկողության գոտիների սահմանները գոյություն ունեն միայն ռուս զինվորականների համար,- ասել է նա,- մեզ համար սա մեր ամբողջ ինքնիշխան տարածքն է, և մենք մեզ իրավասու ենք համարում այն ազատել անօրինական զինված խմբավորումներից։ Հիշեցնեմ, որ ռուս խաղաղապահների մանդատը ևս դեռ որոշված չէ։ Եվ քանի որ Բաքուն խոսում է միայն դիրքորոշումների հստակեցման մասին, այստեղ չկա պայմանագրի առաջին կետի խախտում. «Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում»»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը