«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոստովանել է, որ ցանկանում է համոզել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին կարիերան շարունակել անգլիական ակումբում: Արգենտինայի հավաքականի երկու ֆուտբոլիստներին վաղուց միավորում են ջերմ ընկերական հարաբերությունները:
«Շատ բարդ է լինելու, բայց ես կհամոզեմ Մեսսիին տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Հիանալի կլիներ, եթե բոլոր մեծագույն ֆուտբոլիստները խաղային Անգլիայի առաջնությունում»,-Ագուերոյի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք` վերջին շրջանում մամուլում շատ լուրերն այն մասին, որ Մեսսին հեռանալու է կատալոնական ակումբից, սակայն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և Մեսսիի հայրը` Խորխե Մեսսին հայտարարել են, որ ֆուտբոլիստը նման մտադրություն չունի: