Մյունխենի «Բավարիայի» առաջատարներից Թոմաս Մյուլլերը ցանկանում է, որ Դորտմունդի «Բորուսսիան» պահպանի իր տեղը Բունդեսլիգայում:
«Գերմանական ֆուտբոլի համար շատ կարևոր է, որ «Բորուսսիան» խուսափի Բունդեսլիգայից դուրս մնալուց: Ոչ ոք չէր մտածում, որ այս թիմը նման իրավիճակում կհայտնվի: Երբ այս ամենին կողքից ես նայում, պարզապես ապշում ես: «Բորուսսիային» մաղթում եմ միավորներ վաստակել յուրաքանչյուր խաղում»,-Մյուլլերի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Բորուսսիան» ունի ընդամենը 11 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: