Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովաբանել է «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ռեալը» 5:0 հաշվով ջախջախեց «Կորնելյային», և մադրիդցիների կազմում առաջատարների փոխարեն հանդես եկան «Կաստիլյայի» մի շարք ֆուտբոլիստներ:
«Ցանկանում եմ ընդգծել, որ հանդիպումն ավարտել ենք մեր մարզադպրոցի 6 սաներով, և դա լավ է ակումբի համար: Զիդանը հիանալի է աշխատում, իսկ նրան լսող ֆուտբոլիստները զարգանում են: Ցանկանում եմ առանձնացնել հատկապես Ալվարո Մեդրանին և Դիեգո Լյորենտեին»,-Անչելոտիի խոսքը մեջբերված է «AS»-ից: