Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան


Հակահայ հանդիպում Բրյուսելում

Վերլուծական

Ինչպես հայտնի է ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Իլհամ Ալիևի հետ։ Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպումը են, սա պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը փորձում է ամեն կերպ մասնակից դառնալ հարավկովկասյան գործընթացներին։ Ըստ էության՝ Բրյուսելում կայացած բանակցությունները սենսացիոն չէին, պարզապես ԵՄ-ն ևս ցանկանում է մասնակցել, ավելին, գլխավոր դեր ստանձնել Ղարաբաղյան բանակցային գործընթացում:

Հավելենք, որ եռակողմ բանակցությունների արդյունքներով տարածված հայտարարությունում Միշելն ընդգծել էր Ալիևի և Փաշինյանի արտահայտած ցանկությունը՝ արագ շարժվելու դեպի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր, որի նպատակով որոշվել էր արտաքին գործերի նախարարներին հանձնարարել՝ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որը կհասցեագրի բոլոր անհրաժեշտ խնդիրները: Ըստ նրա՝ երկու երկրների միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կարևոր նշանակություն կունենան:

Եթե ավելի անկեղծ՝ ընդհանուր առմամբ բրյուսելյան հանդիպմանը բովանդակային առումով որևէ սենսացիոն համաձայնություն ձեռք չբերվեց, թեև ինտրիգը հանդիպման շուրջ չափազանց մեծ էր: Ըստ էության այն թեմաները, որոնք քննարկվեցին հանդիպման ժամանակ և որոնց շուրջ եղավ համաձայնություն, քննարկվել էին նաև ՌԴ նախագահի միջնորդությամբ ընթացող բանակցությունների ընթացքում՝ թե անմիջապես պատերազմից հետո, թե հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում:

Կարող ենք արձանագրել, որ հենց Ռուսաստանի միջնորդությամբ նախապես ձեռք բերված 3 փաստաթղթերի ոգով ու դրանց շուրջ էր տեղի ունեցել Բրյուսելի հանդիպումը, որի նպատակը շատ պարզ է՝ բանակցային գործընթացը ռուսական ակտիվ միջնորդությունից տեղափոխել դեպի Բրյուսել:

Ըստ էության՝ այս հանդիպումից հետո էլ ամենակարևոր հարցերը շարունակում են բաց և չմեկնաբանված մնալ, դրանով իսկ պահպանվում է նոր ռազմական բռնկումների վտանգը, հատկապես, երբ Ռուսաստանն ընդհանուր առմամբ ներկայումս ունենալով մեծ խնդիրներ, դժվար թե կարողանա զբաղվել հակամարտությամբ այնպես, ինչպես կզբաղվեր, եթե չլիներ պատերազմի մեջ: Պետք է փաստենք այն կարևոր հանգամանքը, որ Ռուսաստանն ակտիվ դիվանագիտական աշխատանքը կողմերի հետ պահպանում է՝ ըստ ամենայնի հասկանալով առկա բոլոր վտանգները:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սովորաբար դեմ չէ օգտվել, օգտագործել աշխարհում, տարբեր ռեգիոններում տիրող իրավիճակն իր ղարաբաղյան շահերի համար, սակայն ներկայումս իրավիճակը Ռուսաստանի շուրջ այնպիսին է, որ Ադրբեջանն ու Թուրքիան չպետք է որ փորձեն հավելյալ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, քանի որ, ի վերջո, Ղարաբաղյան գոտում ռուս խաղաղապահ կոնտինգենտ է տեղակայված: Այս օրերին Ադրբեջանն ու Թուրքիան ավելի զգուշավոր դիրքորոշում են գրավել, պատրաստ են ցանկացած սցենարի ուկրաինական պատերազմի շուրջ, իսկ այնտեղ շատ բան է անորոշ:

Ամփոփելով հավելենք, որ Բրյուսելի հանդիպմանը հաջորդած հայտարարություններն ակնհայտ հակահայ ու հակաարցախյան բնույթ ունեն և չեն բխում մեր շահերից։ Այդ հայտարարություններում որևէ խոսք չկա ադրբերաջան-աարցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունների, Արցախի կարգավիճակի, ադրբեջան-աարցախյան կոնֆլիկտի կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին: Ըստ էության տվյալ հայտարարություններում արտացոլված չեն 2021թ. մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների ՀՀ տարածքից անհապաղ դուրս բերման մասին արձանագրումներ:

Սամվել Թումանյան

Հարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարները