Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS-ին, ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը, որոնք ուղղված են Էբոլա համաճարակի դեմ պայքարին, հաջողություններ են գրանցում: Այս մասին հայտարարել ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման:
«ԱՄՆ-ը պետք է ցույց տա ողջ աշխարհին, թե ինչպես ենք մենք պայաքրում այս համաճարակի դեմ: Ես կոչ եմ անում Կոնգրեսին կողմ քվեարկել Էբոլայի դեմ պայքարի համար 6,18 մլրդ դոլար հատկացնելուն»,-ընդգծել է Օբաման:
Նշենք, որ ըստ վերջին տվյալների` Էբոլայի համաճարակից մահացել է 6928 մարդ: