Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին, Հյուսիսային Կորեայի իշխանությունները պաշտոնապես արգելել են երեխաներին անվանել պետության ղեկավար Կիմ Չեն Ընի անունով:
Հյուսիսիային Կորեայի իշխանությունները այդ քայլին են գնացել չցանկանալով, որ երկրի առաջնորդի և քաղաքացիների անունները համընկնեն:
Նշենք, որ այն ընտանիքները, որոնք արդեն իրենց երեխաներին անվանակոչել են առաջնորդի անունով, ստիպված կլինեն փոխել անունները։