Երևան, 05.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գաղտնիության քողով ծածկված ըմպելիք, որը մոտ 200 կոկտեյլի բաղադրիչ է. «Փաստ» Հարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ» Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ» «Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ» Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ» Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ» Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ» Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»


Համայնքային պարկը կհամալրվի 87 MAN մակնիշի նոր ավտոբուսով. Երևանի քաղաքապետը ստորագրել է ձեռքբերման պայմանագիրը

Հասարակություն

Երևանի համայնքային պարկը կհամալրվի 87 նոր ավտոբուսով: Հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է դարձել «Թեգետա Մոթորս» վրացական ընկերությունը։ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել MAN մակնիշի նոր ավտոբուսների ձեռքբերման պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Թեգետա Հոլդինգի ռազմավարական բիզնես ուղղությունների տնօրեն Իրակլի Պապիաշվիլին:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված Երևանում տրանսպորտային բարեփոխումների իրականացմանը: Եվրո 6 բնապահպանական չափորոշիչներին համապատասխանող 12 մետրանոց ավտոբուսներն աշխատում են սեղմված բնական գազով, նախատեսված են 94 ուղևորի համար, առանձնանում են ժամանակակից դիզայնով, անվտանգ են, լիարժեք հարմարեցված սահմանափակ հնարավորութուններով մարդկանց համար, հագեցած նորագույն տեխնոլոգիաներով։

«Այն ծրագիրը, որի վրա մենք երկու տարի աշխատում էինք, այսօր հաջողությամբ պսակվեց, մենք կնքեցինք պայմանագիր և կունենանք 12 մետրանոց ավտոբուսներ, որը կազմում է մեր երթևեկության ցանցի մի մասը: Վստահ եմ, որ այդ բարեփոխումները մեր քաղաքացիներն օր օրի տեսնելու են, իհարկե, հիմա կան դժվարություններ, խնդիրներ, մենք ամբողջությամբ տիրապետում ենք դրանց: Խնդրում եմ մեր քաղաքացիներին մի փոքր համբերություն, վստահաբար մենք կունենանք այնպիսի տրանսպորտային համակարգ, որ քաղաքացիները գոհ կլինեն»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանն ու շնորհակալություն հայտնել Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամին, բոլոր ներդրողներին, հատկապես հիմնադրամի ամենամեծ ներդրողներ Եվրամիությանն ու Շվեդիայի Թագավորությանը, ինչպես նաև ՀՀ կառավարությանն ու ծրագրի իրագործմանը մասնակից համայնքի թիմին:

Հասարակական տրանսպորտի ոլորտում սա առաջին միջազգային մրցույթն է, որի արդյունքներով «Թեգետա Մոթորս» ընկերությունն ավտոբուսների մատակարարումը կիրականացնի երկրի սահմաններից դուրս։ Նոր համաձայնագիրը հնարավորություն կընձեռի լրացուցիչ ավանդ ունենալ նաև Հայաստանի ավտոարդյունաբերության զարգացման մեջ. նկատում են մատակարար ընկերության ներկայացուցիչները:

«Մենք շատ դրական ենք գնահատում համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ: Ես նախ շնորհավորում եմ Երևանի քաղաքապետին, նաև երևանցիներին, քանի որ առաջիկա ամիսներին դուք կունենաք ավտոբուսներ, որոնք տարածաշրջանում այս պահին գոնե համարժեքը չունեն: Սրանք այս կարգի ավտոբուսների ավելի կատարելագործված մոդելներն են՝ լավագույն ցուցանիշներով: Մենք պատրաստ ենք այսուհետ նույնպես համագործակցել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կազմակերպել տեղի անձնակազմի վերապատրաստում»,- նշել է Իրակլի Պապիաշվիլին:

Ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից՝ 20 միլիոն եվրո սուվերեն վարկ և 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P):

«Մենք միասին սկսել ենք աշխատել էներգաարդյունավետության ոլորտում. մանկապարտեզների հիմնանորոգում, աղբի կառավարում, որը հնարավորություն կտա Երևանը դարձնել ավելի կանաչ: Հիմա արդեն մենք «կանաչ» ավտոբուսների ձեռքբերման ուղղությամբ ենք քայլեր ձեռնարկում, ունենք իսկապես լավ գործակցություն, այն շարունակական է, և դեռ շատ ծրագրեր ունենք անելու»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Տրանսպորտային համակարգի նոր բարեփոխման շրջանակում համայնքը համալիր լուծումներ է նախաձեռնել տարբեր ուղղություններով: Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն, ինչը հնարավորություն կտա վերահսկել գործընթացը, «խելացի» լուսացույցներով կառավարվող խաչմերուկներ, կշարունակվի ավտոբուսների պարկի համալրումը, կլինեն փոփոխություններ օրենսդրական դաշտում: Այս ամենի հիմքում, իհարկե, դրված է մեկ նպատակ՝ քաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցել որակյալ ծառայություններ՝ ապահովելով վերջիններիս անվտանգ երթևեկը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մասնավոր օպերատորները նույնպես մասնակցություն ունենան երթևեկության կազմակերպման մեջ: Օրենքի նախագիծն այս պահի դրությամբ պատրաստ է, կառավարությունում է, շրջանառվում է և, կարծում եմ, այս տարի կհաստատվի ու հնարավորություն կտա ներգրավել մասնավոր օպերատորների, որոնք կսպասարկեն երթուղիներ: Այդ օպերատորներն, ի դեպ, կվճարվեն ոչ թե քաղաքացիների քանակով, այլև կիլոմետրերի հաշվարկով: Մեզ համար առաջնահերթությունը որակն է, ոչ թե տեղափոխված քաղաքացիների քանակը»,- ընդգծել է քաղաքապետը:

Ավտոբուսների փոխանցման առաջին փուլը կսկսվի 2022թ. վերջում և կիրականացվի մի քանի փուլերով 2022-2023 թթ. ընթացքում։

 

Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանԳաղտնիության քողով ծածկված ըմպելիք, որը մոտ 200 կոկտեյլի բաղադրիչ է. «Փաստ»Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 փետրվարի). Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ. «Փաստ»ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան Հարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ»Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ»Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում «Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ»Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»«Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր Կամենդատյան«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնինԱննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. ՊեսկովՌուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է. ՊուտինԵկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԸնկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինԵվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանԹիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ իր ամուսնության մասին Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք Չալաբյան