Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները վերջին օրերին բարձրաձայնում են մի խնդրի մասին, ըստ որի, թեպետ կրկին անցում է կատարվել դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգին, սակայն մակագրությունները շարունակում են կատարել ըստ նախընտրության։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է դատաիրավական համակարգի խնդիրներին՝ դիտարկելով նաև մակագրման համակարգը, ըստ նպատակահարմարության օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու պրակտիկան: Խոսելով մակագրությունների խնդրի մասին՝ նա շեշտեց. «Իրականում վերոնշյալ երևույթը դատական իշխանության նկատմամբ անվստահության, հեղինակության կորստի է հանգեցրել: Երբ որևէ գործ ձեռքով է մակագրվում, անորոշություն ու հարց է առաջանում, թե ինչո՞ւ տվ յալ գործը մակագրվեց հենց այդ դատավորին: Դա կասկածներ է առաջացնում գործի անաչառության վերաբերյալ: Սա լայն իմաստով արժեզրկում, հեղինակազրկում է դատական իշխանությանը: Այսօր մակագրման համակարգն իրապես վերածվել է ձևականության, այն դեկորատիվ երևույթ է ու կառավարելի է անգամ էլեկտրոնային համակարգի առկայության պարագայում»:

Իսկ թե ինչպե՞ս է կառավարելի, փաստաբանն ընդգծեց. «Երբ արդարադատության նախարարի ձեռամբ ստեղծվեց «կալանք տվող դատավորների» դատարանը, համապատասխանաբար, վերաքննիչում ձևավորվեցին կալանք տվող դատավորների դատական ակտը վերանայող այլ դատավորներ: Օրինակ՝ երբ Վահագն Վերմիշյանի (Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ), Աղվան Հովսեփյանի (ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ), Նարեկ Մանթաշյանի («Հայաստան» դաշինքի անդամ) գործերը գտնվում էին դատաքննության փուլում, այդ գործերն ամբողջությամբ հսկողությունից դուրս էին մնացել, որովհետև վերաքննիչի՝ «կալանք տվող 6 դատավորները» գործերը վերանայում էին մինչև դատարան մտնելը: Հիմա ԲԴԽ-ն որոշում է կայացրել Արմեն Դանիել յանի, Ռուբիկ Մխիթարյանի, Մնացական Հարությունյանի` գործեր լսելու ծանրաբեռնվածությունը 70 տոկոսով նվազեցնել ու նրանց ևս մակագրել միջդատավարական վարույթում գտնվող քրեական գործեր: Այսինքն, սա արվեց այն պարզ տրամաբանությամբ, որպեսզի կարողանան ապահովել քաղաքական հետապնդումների շարունակական իրականացումը: Նարեկ Մանթաշյանի գործի օրինակով նշեմ, թե իրավիճակն ինչի հանգեցրեց: Երբ ես վերաքննիչ բողոք էի ներկայացրել, այդ բողոքը մակագրվել էր Մնացական Հարությունյանին: Քանի որ վերջինս վերապատրաստման էր գնացել, գործը վերամակագրվեց Ռուբիկ Մխիթարյանին: Ու երբ Ռ. Մխիթարյանն ինքնաբացարկ հայտնեց, գործը վերամակագրվեց Արմեն Դանիել յանին, ու մենք հայտնվեցինք այդ շրջապտույտի մեջ: Այսինքն, որևէ հեռանկար չունենք, որ քաղաքական գործերն այդ երեք դատավորներից զատ այլ դատավորների կմակագրվեն»:

Նա շեշտեց՝ իր պաշտպանյալի՝ Նարեկ Մանթաշյանի օրինակը լավագույնս է ցույց տալիս, թե դատական իշխանությունում ինչ է կատարվում:

«Ընդհանուր առմամբ, դատական իշխանությունն այսօր այն աստիճանի է գտնվում գործող իշխանության վերահսկողության տակ, որ դատական իշխանության հետ առնչվող յուրաքանչյուր անձի մոտ ձևավորվում է այն համոզմունքը, ըստ որի, դատական իշխանությունը ձևական բնույթ է կրում: Այսօր արդարադատությունը ծայրահեղ ծանր իրավիճակում է: Ես և իմ պաշտպանյալները ոչ թե հիմնականում քննարկում ենք այն հարցը, թե գործի փաստերում ինչպիսի հանգամանքներ են ներառված, իր մեղադրանքն ինչի վրա է կառուցված, այլ դիտարկում ենք, թե ով է քննելու գործը: Բացառապես դրանով է պայմանավորված հանգամանքը՝ իմաստ ունի՞ անդրադառնալ մեղադրանքին, դրա հիմնավորվածությանը, թե՞ ոչ: Այսօր դատավորների մեծ մասը հիմնականում կանխատեսելի է: Այսինքն, գործի մակագրումից մենք հիմնականում կանխատեսում ենք, որ, օրինակ՝ առաջին ատյանի դատարանում որևէ դատական հեռանկար, որևէ շանս չունենք և պետք է սպասել վերաքննիչի մակագրությանը: Սրանք իրավական համարվող պետության մեջ ծայրահեղ անընդունելի, անթույլատրելի երևույթներ են»,-ասաց մեր զրուցակիցը:

Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով, իրենց՝ փաստաբանների համար այս պայմաններում մտահոգիչ է հատկապես միջազգային կառույցների լռությունը. «Այսօր դատական իշխանությունը տոտալ վերահսկողության տակ է, տոտալ հետապնդումների է ենթարկվում, բայց անգամ դեկորատիվ կամ զուտ դատապարտող բնույթի որևէ արձագանք չենք տեսնում: Սա իշխանություններին լրացուցիչ ուժ ու ազդակ է հաղորդում, որպեսզի իրենք իրենց բռնած գիծը շարունակեն: Առհասարակ, հեղափոխությունների պատմությունները ցույց են տալիս, որ այս երևույթները որոշ առումներով օրինաչափ են: Եվ մենք այս տեսանկյունից մեղադրանքի սլաքները ոչ թե այսօրվա դատական իշխանության, այլ քաղաքական իշխանության ղեկին գտնվողներին պետք է ուղղենք: Հանրային մեղադրանքների հասցեատերը հենց իրենք են: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև, իր ամբողջ առավելություններով ու թերություններով հանդերձ, ձևավորվել էր դատական համակարգ, որը քիչ թե շատ ձևական բնույթ չէր կրում և որի նկատմամբ քիչ թե շատ վստահություն կար:

Օրինակ՝ մինչև 2018 թվականը կալանքի դեմ բերված բողոքը քննում էինք ընդամենը 10-րդ օրը, իսկ այսօր ես ունեմ կալանքի դեմ բերված բողոք, որը երկրորդ ամսում է քննարկվում: Արդյո՞ք այս ժամկետը կարող է ողջամիտ լինել կամ արդյո՞ք իրատեսական է: Այս ամենը վկայում է, որ խնդիրները համակարգային են: Այս գործընթացներն ամբողջությամբ ստվերում են նաև մյուս բոլոր արժանապատիվ դատավորներին, որոնք քիչ չեն դատական իշխանության մեջ: Բոլոր դեպքերում, համակարգն առանձին դատավորներով հեղինակազրկվում և արժեզրկվում է: Խոսքը, մեծ հաշվով, ոչ թե զուտ առանձին դատավորների խնդրի, այլ դատական իշխանության, դատաիրավական համակարգի տապալված լինելու մասին է: Եվ այս պարագայում գործերի մակագրությունը բազմաթիվ խնդիրներից ընդամենը մեկն է: Կյանքը ցույց տվեց, որ եթե անգամ մակագրման համակարգն աշխատում է, վերաքննիչի նախագահն իրեն կարող է թույլ տալ հայտարարել, թե տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, ինչի արդյունքում էլ կարող է իրական դատավորից գործը վերցնել և հանձնել իր ազդեցության տակ գտնվող որևէ այլ դատավորի, որն իր հերթին քաղաքական իշխանությունից եկող բացահայտ և գաղտնի ցուցումները հաջողությամբ կյանքի է կոչում»:

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնություններին, ըստ նպատակահարմարության դրանք կիրառելուն ու հետո նոր նախաձեռնություններով նույն օրենքներից հրաժարվելու պրակտիկային՝ փաստաբանը նկատեց. «Նշված երևույթի մասին չի լինի խոսել՝ առանց հաշվի առնելու քաղաքական բաղադրիչը: Մենք խոսում ենք Քրեական, Դատական օրենսգրքերում ըստ իրավիճակի կատարված փոփոխությունների մասին, բայց մենք մոռանում ենք, որ այսօրվա իշխանությունները պահի թելադրանքով անգամ Սահմանադրություն են փոխել: Չմոռանանք ՍԴ դատավորներին տուն ուղարկելը, հակասահմանադրական դիտարկվող հանրաքվեների անցկացումը և նմանատիպ այլ իրավիճակներ: Եվ եթե քաղաքական իշխանությունը թույլ է տալիս իրեն, իրավիճակից ելնելով, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, ապա լիարժեք օրինաչափ է, որ նույն պահի թելադրանքով իրենք կարող էին ընթացիկ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել: Օրինակ՝ դիտարկենք ծանր վիրավորանքի հոդվածը, որը հուլիսի 1-ից նոր Քրեական օրենսգրքով ուժը կորցրած է լինելու:

Արդարադատության նախարարն ասաց՝ վարչապետի հետ քննարկումների արդյունքում են եկել նման եզրահանգման, շրջանառվեցին լուրեր, թե Եվրոպայից ճնշումներ են եղել, դրա համար էլ օրենսդրական փոփոխություն եղավ: Ոչ: Ընդամենը իրավակիրառ պրակտիկան ցույց տվեց, որ բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ եթե ծանր վիրավորանք է հասցվել վարչապետի հասցեին, վարչապետը պետք է որպես տուժող ճանաչվեր և հարցաքննվեր, հետագայում էլ առերեսվեր այդ անձանց հետ: Մինչդեռ քննչական մարմինները խուսափում էին առհասարակ վարչապետին տուժող ճանաչելուց, հարցաքննելուց: Եվ ընդհանրապես՝ բոլորին, որովհետև իրավագիտության հետ աղերս չունեցող երկրորդ հարցն էր առաջանում՝ ինչպե՞ս կարող էր կարգավիճակը տուժող ճանաչվել, քանի որ մեր քրեական իրավունքի կոնցեպտում տուժող է անձը: Նշվածով պայմանավորված՝ հրաժարվեցին քրեականացված պահել արարքը:

Մենք կրկին գործ ունենք երկակի ստանդարտի հետ. երբ փորձ էր արվում ազատ խոսքի դեմ պայքարել քրեաիրավական մեթոդներով, այս հոդվածը քրեականացվեց: Եվ քրեականացվեց այն պարագայում, երբ 2007-2008 թթ. Եվրոպայի խորհուրդը ՀՀ-ի առջև պահանջ էր դրել, որ եթե ուզում եք մտնել եվրոպական ընտանիք, անդամակցել ԵԽ-ին, զրպարտանքն ու վիրավորանքը պետք է ապաքրեականացնեք: Եվ այս առումով 10 տարի հետո մենք կրկին վերադարձանք մեկնարկային կետին: Ընդհանուր առմամբ, պետք չէ զարմանալ օրենսդրության մեջ իրավիճակային փոփոխություններից, որովհետև, ինչպես նշեցի, այս իշխանությունները իրավիճակով պայմանավորված, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով անգամ Սահմանադրություն փոխեցին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը