Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ» Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»


Հակամարտությունների մեջ խրված Թուրքիային զսպելու հրամայականը. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

Համավարակի, Ուկրաինայում շարունակվող հակամարտության և գլոբալ մատակարարումների շղթաներում ի հայտ եկած խափանումների պատճառով միջազգային հարաբերություններում անկայուն ու փխրուն իրավիճակ է ստեղծվել։ Մի շարք երկրներ արդեն իսկ բախվում են լուրջ տնտեսական խնդիրների. մինչ գնաճը հասնում է ռեկորդային մակարդակի, տեղական արժույթների գնողականությունն ավելի է ընկնում։ Օրինակ՝ անցյալ ամիս Թուրքիայում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 73,5 տոկոսով, ինչն ամենաբարձր աճն է 1998 թվականից սկսած։ Ընդ որում, այդ երկրում ինֆլ յացիայի արագացում է նկատվում արդեն 12-րդ ամիսն անընդմեջ։

Իսկ այսպիսի իրավիճակը հանգեցնում է Թուրքիայի բնակչության գնողականության անկմանը և սոցիալական դրության վատացմանը՝ պարարտ հող ստեղծելով դժգոհությունների ծավալման համար։ Եվ ի վիճակի չլինելով լուծել ներքին տնտեսական խնդիրները՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է զարկ տալ ազգայնական տրամադրություններին և թուրքական հասարակության ուշադրությունը շեղել արտաքին ավանտյուրաների ուղղությամբ՝ քաղաքացիներին կերակրելով օսմանյան փառքը վերականգնելու մասին պատմություններով։

Էրդողանին օդի ու ջրի պես հաղթանակներ են անհրաժեշտ արտաքին աշխարհում, քանի որ հաջորդ տարի Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում, իսկ ներկայիս հարցումների համաձայն, գործող նախագահի վարկանիշը էականորեն նվազել է։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ թուրք-հունական հարաբերությունների լարվածությունը հասել է ծայրահեղ աստիճանի, և Թուրքիան չի թաքցնում իր հավակնությունները Էգեյան ծովի կղզիների նկատմամբ՝ Հունաստանին կոչ անելով հրաժարվել այդ կղզիների ռազմականացման քաղաքականությունից։ Հունական կողմին ահաբեկելու նպատակով է, որ Թուրքիայի զինված ուժերը Էգեյան ծովում կազմակերպել են «Efes 2022» խոշորագույն զորավարժությունները, որին մասնակցում են նաև ադրբեջանցի զինծառայողները։

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հատուկ Թուրքիա է այցելում դրանց ընթացքին հետևելու համար։ Եվ պատահական չեն այն մեկնաբանությունները, թե Ադրբեջանը դարձել է Թուրքիայի կամակատարը և կցորդը։ Այս համատեքստում հունական լրատվամիջոցները ընդգծում են, որ Թուրքիան Հունաստանի հետ պատերազմի դեպքում Ադրբեջանին նախապատրաստում է ռազմական աջակցության։ Միաժամանակ պարզ է, որ Ալիևի հոխորտանքները Հայաստանի հասցեին ևս Թուրքիայի կողմից անվերապահ սատարման արդյունք են։ Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը և բանակը Արցախյան պատերազմից հետո փաստացի թուրքական վերահսկողության ներքո են։ Եվ դրանով է պայմանավորված, որ վերջերս Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ալիևը անմիջապես շտապեց զանգել և Էրդողանին մանրամասն զեկուցել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Եվ եթե թուրքական աջակցությունը չլինի, ապա Ալիևի ագրեսիվ խոսույթը, որն իր էությամբ Էրդողանի հռետորաբանության կրկնօրինակումն է, կփոխվի։

Հունաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում՝ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու պատրվակով։ Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կամայական գործողություններին դեմ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ը։ Իրաքի հետ Թուրքիայի հարաբերությունները նույնպես լարված են, քանի որ այդ երկրի հյուսիսային շրջանները թուրքական բանակը դարձրել է «ջրի ճանապարհ»։ Երբ թուրքերը ցանկանում են, քուրդ զինյալների դեմ պայքարի անվան տակ ներխուժում են այդ երկրի հյուսիս՝ խախտելով Իրաքի ինքնիշխանությունը։

Բացի դրանից, օգտագործելով իր աշխարհագրական դիրքը՝ Թուրքիան գետերի վրա ջրամբարներ է կառուցում և արհեստականորեն ջրի սակավության խնդիր է ստեղծում Սիրիայի, Իրաքի և Իրանի համար։ Հարցը շատ լուրջ է հատկապես վերջին շրջանում, քանի որ Մերձավոր Արևելքի երկրների պարենային անվտանգության խնդիրը սրվել է։ Եվ պատահական չէ, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը անգամ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ՝ անընդունելի որակելով Թուրքիայի կողմից սահմանային ջրերի վրա ամբարտակների կառուցումը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու միջոցով ձգտում է իր ազդեցությունն ամրապնդել Հարավային Կովկասում, ապա այն տարածել դեպի Միջին Ասիա։ Իսկ այս հարցում Թուրքիայի շահերին բախվում են Ռուսաստանի և Իրանի շահերը։ Բայց այս խնդիրը լուծելու համար Անկարան նախ ցանկանում է գլուխ բերել Հայաստանին զիջումներ պարտադրելու թեման։

Ուստի, առկա իրավիճակում, երբ Թուրքիան մինչև ծնկները խրված է արտաքին հակամարտությունների և հակասությունների մեջ, պետք է ձեռնամուխ լինել այդ երկրի հավակնությունները զսպելուն ուղղված քայլերի իրականացմանը։ Առաջին հերթին պետք է ակտիվ դիվանագիտական աշխատանք տանել Թուրքիայի հետ դիմակայության մեջ մտած երկրների հետ, և հարկ եղած դեպքում նաև միասնական ճակատով հանդես գալ։ Բայց Հայաստանի կողմից Հունաստանի, Իրաքի և մյուս երկրների հետ տարվող աշխատանքը բավարար չէ։ Նկատի ունենանք, որ Անկարայի համար մեծապես ձեռնտու է իր հետ դիմակայության մեջ մտած երկրների հետ գործ ունենալ առանձին-առանձին, սակայն բոլորովին այլ իրավիճակ կլինի, եթե Թուրքիան բախվի այդ երկրների միասնական դիրքորոշմանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video)