«Եվրոպայի ֆուտբոլային լավագույն մարզիչ» մրցանակը, որը հանձնվում է Իտալիայում, այսուհետ կկրի «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի անունը: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
«Կապտանռնագույնների» նախկին գլխավոր մարզիչը մահացել է 45 տարեկանում՝ քաղցկեղից: 1988թ-ից հանձնվող մրցանակը մինչ այս կրում էր իտալացի մարզիչ Տոմազո Մաեստրելիի անունը:
Ամենայն հավանականությամբ, Վիլանովայի անվան մրցանակի առաջին դափնեկիրը կդառնա Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն: