Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ապօրինի միջոցներով փորձում է փակել Արցախի էջը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը․ Աբրահամյան Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ» Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ» «Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»


Քիչ խոսել և շատ աշխատել. Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն ու ԱՏՁՄ-ն «Արարատբանկի» հովանավորությամբ կազմակերպում են «Հաւք» ԱԹՍ մրցույթը

Հասարակություն

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2022 թ.-ի սեպտեմբերի 10-ին և 11-ին համատեղ կազմակերպում են «Հաւք» ԱԹՍ 2-րդ ամենամյա մրցույթը, որի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ: Իսկ հունիսի 23-ին արդեն ստորագրվեց եռակողմ հուշագիր՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, «Արարատբանկ» ԲԲԸ-ի և ԱՏՁՄ-ի միջև: Ըստ հուշագրի, «Արարատբանկն» ստանձնեց մրցույթի գլխավոր հովանավորի դերը՝ իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում: Լրագրողներին որոշակի մանրամասներ ներկայացվեցին սպասվող մրցույթից:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը հիշեցրեց՝ «Հաւք» ԱԹՍ մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2021 թ.-ին: «Այն ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում ԱԹՍ-ների կամ օդային ռոբոտաշինության ոլորտում, բնական շարունակությունն է դեռևս սրանից տասը տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից սկսված ռոբոտաշինության դասընթացների, այս ուղղության զարգացման: Այս տարվա մասնակից թիմերի գերակշիռ մասը դպրոցական թիմեր են, որոնք ներկայացնում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները: Անցած տարվանից սկսած մեծացրել ենք նաև ԱԹՍ-ների լաբորատորիաների թիվը և Հայաստանի տարբեր շրջաններում ունենք 10 լաբորատորիա, որտեղ հաճախում են ավագ դպրոցի արմաթցիները»,-նշեց Չոբանյանը:

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը հիշեցնում է 2014 թ.-ը, երբ տեղի է ունեցել ԱԹՍ առաջին մրցույթը՝ ԱՏՁՄ կողմից, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ: «Հիմնադրամը, շարունակելով այդ ավանդույթը, 2021 թ.-ին ԱՏՁՄ-ի, ԱԻՆ-ի, ԲՏԱ նախարարության  և Ամերիկյան համալսարանի հետ համատեղ կազմակերպեց «Հաւք» ԱԹՍ 2021 թ.-ի մրցույթը: Այդ տարի որպես գործընկեր հանդես եկավ «PicsArt» ընկերությունը՝ հանձին Հովհաննես Ավոյանի, որը 15 մլն դրամ մրցանակային ֆոնդ տրամադրեց թիմերին: Այս տարի ԱՏՁՄ-ի հետ կրկին կազմակերպում ենք մրցույթը, մեզ հաճելիորեն զարմացրեց «Արարատբանկն»՝ ի դեմ Մհեր Անանյանի: Բանկն այս տարի մեր մրցույթի գլխավոր հովանավորն է, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը»,-նշում է Վարդանյանը:

«Արարատբանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը փոխադարձում է իրեն և բանկին ուղղված շնորհակալությունները, ասում է՝ ուրախ է, որ մեր հանրապետությունում նման նախաձեռնություններ կան: «Մեր բանկի ամբողջ թիմը սրտանց միանում է այս նախաձեռնությանը, մարդկային առումով փորձում ենք լինել նման նախաձեռնությունների կողքին: Ցանկացած հայ մարդ պետք է գիտակցի, որ մեր ապագան, մեր ամենօրյա հաջողությունները կախված են յուրաքանչյուրիցս, ոչ թե ինչ-որ մեկից»,-ընդգծեց Անանյանը: «Փաստը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ տարբեր ոլորտներում բազմապիսի նախաձեռնություններից որոշում կայացվեց օժանդակել հենց այս մրցույթի անցկացմանը: Անանյանն ընդգծեց՝ բանկը, որպես կառույց, փորձում է լինել նման նախաձեռնությունների կողքին: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ունենալով ստեղծագործ մտքեր, ոչ միշտ են կարողացել այդ մտքերը գեներացնել և արդյունքներ ստանալ: Մտքերի առումով որևէ խնդիր չենք ունեցել, բայց միտքը գործ դարձնելու մասով միշտ խնդիրներ ունեցել ենք: Մեր հարևան երկրների օրինակը կարող է այլ լինել՝ այլ երկրներից մտքեր վերցնելով, իրենք դրանք գործ են սարքել: Դա մեր թույլ կողմն է եղել: Հիմա պետք է ազգովի կարողանանք մեր մեջ ուժ գտնել մեր բոլոր թերությունները հասկանալ, մեր բացթողումները գնահատել, տարիներից եկած մեր ավելորդ ոգևորությունը դնել մի կողմ և սկսել գործով զբաղվել: Իսկ դա նշանակում է քիչ խոսել և շատ աշխատել: Նախաձեռնող խմբի հետ շփվելով տեսնում եմ, որ այս մարդիկ հակված են նման գործելաճով աշխատելու և արդյունքներ գեներացնելու: Հենց սա է այս նախաձեռնության և ստեղծագործ խմբի կողքին կանգնելու առաջին պատճառը»,-արձագանքեց բանկի գործադիր տնօրենը:

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը ներկայացրեց մանրամասներ հենց բուն մրցույթից: «2021 թ.-ին մրցույթին մասնակցում էր 16 դպրոցական, 6 սիրողական և 2 պրոֆեսիոնալ թիմ: 2022 թ.-ին ներկայացվել է մասնակցության 106 հայտ, որոնցից 6-ը մասնագիտացված, 11-ը սիրողական կամ նորաստեղծ ընկերություն, 89-ը դպրոցական թիմեր են: Այս 106 թիմից մնացել է 66-ը: Մրցույթն անցկացվելու է Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանում, որն ունի ԱԹՍ-ների համար նախատեսված թռիչքուղի, հանդիսատեսի համար այս տարի շատ ավելի հարմարավետ պայմաններ են լինելու: Մրցույթային անվանակարգերը երեքն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում և տարբերակում, բեռների հավաքում և հեղուկ նյութերի սփռում: Այս խնդիրների լուծումն էապես կարող է բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը»,-տեղեկացրեց Քերոբյանը:

Վերջում տեղի ունեցավ եռակողմ հուշագրի ստորագրումը, որն ազդարարեց երկարատև համագործակցության սկիզբը:

Լուսինե Առաքելյան

 
 
 
 
 
«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ապօրինի միջոցներով փորձում է փակել Արցախի էջը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը․ Աբրահամյան Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»«Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»