Անչելոտին հերթական անգամ գերազանցեց Մուրինյուի ռեկորդը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շարունակում է ռեկորդներ սահմանել մադրիդյան թիմի համար:
Այս անգամ իտալացի մասնագետը ռեկորդ է սամանել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում՝ «Կորնելյայի» հետ խաղում:
Մադրիդցիները 5:0 հաշվով հաղթանակից հետո 10-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին այս մրցաշարում, ինչը ռեկորդ է: Նշենք, որ այս ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Ժոզե Մոուրինյուին, ով 2012թ-ին տոնել էր 9 անընդմեջ հաղթանակ:
Նշենք, որ Անչելոտին «Ռեալի» հետ այս մրցաշրջանում, բոլոր մրցաշարերում միասին վերցրած, ունի 17 անընդմեջ հաղթանակ, ինչը նույնպես ռեկորդային է: Այս ցուցանիշով նա կրկին գերազանցել է մադրիդյան թիմի նախկին գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյուին և Միգել Մունյոսին: Վերջիններս իրենց ակտիվում «Ռեալի» կազմում ունեն 15 անընդմեջ հաղթանակ:
Դիտվել է 2 անգամ: